ՀՀ-ն դիմադրում է ՌԴ-ին՝ չի՛ կարող Միութենական պետության մաս դարձնել․ Պուտինն Ուկրաինայի հարցը չի լուծել․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

44-օրյա պատերազմը կանգնեցնելուց անցել է 2 տարի՝ նոյեմբերի 9-ն է մոտենում։ 2020-ի այս օրերին մարտեր էին ընթանում Շուշիի մատույցներում, քաղաքը դեռ չէր ընկել։ Այսօր Շուշին ադրբեջանական օկուպացիայի ներքո է։ Ուղիղ երկու տարի իշխանությունն ու ընդդիմությունը իրար էին դավաճան ու ծախված համարում, վիրավորում, և այդպես էլ պարտության պատճառների հիմնային վերլուծություն չեղավ:

Երկու տարվա հեռվից մոտենալով պատերազմին՝ ի՞նչը բերեց այս ծանր արդյունքին, համակարգային ի՞նչ խնդիր կար։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է՝ ինքը համոզված է, որ 2018-ին ՀՀ-ում Թավշյա հեղափոխությունից հետո շանսեր եղան անվտանգության, դիվանագիտական ոլորտներում եղած սխալները շտկել, բայց ՀՀ-ն չկարողացավ օգտվել այդ հնարավորություններից․

«Նոյեմբերի 9-ը՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ, դառը ապրումների համար պատճառ դարձավ։ Այդ դառը ապրումները հիմնականում կապված են նրա հետ, որ ՀՀ-ում ժողովրդի մեծ մասը համոզվեց, որ մենք չունենք այնպիսի դաշնակիցներ, որոնք մեզ հետ են լինելու դժվար պահերին, որ մեր բանակն իրականում այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում էինք նույն տարվա հուլիսին՝ Տավուշի դեպքերից հետո»։

Պարոն Նավասարդյանը ահազանգ է հնչեցնում, որ այսօր վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի պետականությունը, ինչը հետևանք է տարատեսակ սխալների՝ վատ աշխատանքի, կառավարման համակարգի ձախողումների, և ըստ նրա՝ ՀՀ հասարակությունը, ծանր գին վճարելով, հասկացավ շատ ճշմարտություններ։

Հայաստանում ավանդական սպառնալիք համարվող Ադրբեջանից և Թուրքիայից զատ, ինքնիշխանությունը վտանգող գործոնների մեջ է նաև ՌԴ-ի պրոյեկտ Միութենական պետության մեջ ընդգրկվելու սցենարը։ Սակայն պարոն Նավասարդյանի կարծիքով՝ ՀՀ-ին Միութենական պետության մաս դարձնելու խնդիրը օրակարգային հարց չէ այսօր ՌԴ-ի համար․

«Ռուսաստանը մինչև ՀՀ-ն Միութենական պետության մաս դարձնելը պետք է լուծեր առնվազն Ուկրաինայի, Վրաստանի հարցը, նաև՝ Ադրբեջանինը, և դրա միջոցով կունենար հստակ շահագրգռվածություններ։ Ռացիոնալ առումով՝ ՌԴ-ն չի ունեցել և չունի խնդիր Հայաստանը Միութենական պետության մաս դարձնել, մանավանդ, որ հիմա չի էլ կարող։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ ՀՀ-ն, որ բազմաթիվ կախվածության թելեր ունի ՌԴ-ից, ակնհայտորեն դրան դիմադրում է»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան