«Սիլ պլազա»-ի շենքը կվերցնե՞ն Սուքիասյանից. արդարադատություն բոլորի համար, թե՞ արդարադատության տպավորություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը ցանկանում է Խաչատուր Սուքիասյանին զրկել միակ շենքից։ Աննա Վարդապետյանի գլխավորած իրավապահ կառույցը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Այս շենքը պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին։ Դատախազության միջնորդությունից հետո Վարչական դատարանը կալանք է դրել «Սիլ պլազա»-ի շենքի վրա։  Շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ նաև քրեական գործ է հարուցվել։

Ո՛չ Խաչատուր Սուքիասյանը, ո՛չ Գլխավոր դատախազությունն այսօր չհստակեցրին, թե քրեական գործն ի՞նչ հոդվածով է հարուցված, նախաքննական ո՞ր մարմնի վարույթում է և ովքե՞ր են ներգրավված գործում։ Գլխավոր դատախազի աշխատակազմից հայտնեցին՝ պաշտոնական հաղորդագրությանն ավելացնելու բան չունեն, իսկ Խաչատուր Սուքիասյանն այդ հարցին խուսափեց պատասխանել։

Երևանի Արամի փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող այս շենքի սեփականաշնորհման գործընթացը 25 տարի անց իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Հետք»-ի հրապարակումից հետո։ Լրատվամիջոցը գրել էր, որ կիսակառույց շենքը, որտեղ վերակառուցումից հետո այժմ Սուքիասյանների բիզնեսներն են տեղակայված, գործարարի ընտանիքը գնել է ընդամենը 5․655 դոլարով։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից գլխավոր դատախազ ընտրված, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանը պաշտոնը ստանձնելուց շուրջ երկու ամիս անց պահանջում է ուսումնասիրել իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի կողմից սեփականաշնորհված գույքի պատմությունը։ Սա արդյո՞ք չի խոսում այն մասին, որ Հայաստանում այսօր արդարադատությունը բոլորի համար է։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այս հարցին ի պատասխան ասում է՝ այդպիսով ընդամենը նման տպավորություն է ձևավորվում։

Ինքը՝ մեծահարուստ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը միայն ուրախ է, որ իր ընտրած դատախազն ուսումնասիրում է իր գույքի ձեռքբերման ծագումնաբանությունը։

Ըստ «Հետք»-ի՝ շենքը Սուքիասյանները սեփականաշնորհել են ՀՀ նախագահ, մինչ այդ՝ Սուքիասյանների «Հայէկոնոմ բանկի» խորհրդի անդամ Վահագն Խաչատուրյանի՝ Երևանի քաղաքապետ աշխատելու ընթացքում։ Նպատակը եղել է Երևանի սրտում հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է՝ եթե քննչական գործողությունների արդյունքում Սուքիասյանների ենթադրյալ խախտումները հաստատվեն, միևնույն է, նրանք պատասխանատվության չեն ենթարկվի։

Դոլարային միլիոնատեր պատգամավորը, սակայն, հավաստիացնում է, թե Նիկոլ Փաշինյանի հետ այս քրգործի առնչությամբ քննարկում չի ունեցել։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն օրենքի առջև անխտիր բոլորի հավասարության մասին նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև 2021 թվականի հուլիսի 19-ին, երբ իր եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, մեղադրվեց զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ և կալանավորվեց: Նրա եղբարը կալանավայրում մի քանի ամիս մնալուց հետո 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան