Գյումրիում վիրավոր ձիով ֆայտոն շահագործելու թեման՝ իրավապահների տիրույթում

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

Համացանցում վերջին օրերին կենդանասերների կողմից բուռն քննարկման առիթ է տվել մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է վնասվածք ունեցող ձին օգտագործվում Գյումրիում ֆայտոն ծառայություն մատուցելու համար։ Կենդանասերները հորդորում են Գյումրի այցելող զբոսաշրջիկներին բոյկոտել ու չնստել ձիակառքը, իսկ տեղի պաշտոնյաներից պահանջում՝ միջամտել հարցին ու վերջ դնել կենդանու դաժան շահագործմանը։

Կառապանի հետ հանդիպել, զրուցել Factor.am-ին չհաջողվեց: Սովորաբար այնտեղ, որտեղ կանգնում են կառապանները, այսօր կեսօրին դատարկ էր։ Գյումրու համայնքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ զանգահարել են կառապանին, որի անունը Արտուշ է, ու պահանջել, որպեսզի նա դադարեցնի կենդանուն այդ վիճակում շահագործելը։ Ըստ Առաքելյանի՝ կառքը տվյալ անձի սեփականությունն է, համայնքապետարանը որևէ գործառույթ չունի շահագործումը դադարեցնել ստիպելու, սակայն պարզաբանումներ են պահանջել։ Կառապանը, ըստ մեր զրուցակցի, հայտնել է, թե կենդանին այնքան էլ վատ վիճակում չէ, և որ ինքն ունի անասնաբույժի համապատասխան թույլտվություն։

Սոնա Առաքելյանը նշեց, որ այս հարցը քննում են իրավապահները։ Կառապանը ոստիկանությանը տված բացատրությունում նշել է, որ ձիու թամբը նոր է, որի պատճառով էլ վերք է բացվել։

Ինչպես Factor.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վաչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը․ «Հրապարակման հիման վրա ոտիկանության Կումայրի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար»։

Արմիկ Մովսիսյան