Կիևում սկսվել են 3 միլիոն մարդու տարհանման նախապատրաստական աշխատանքները. The New York Times

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փորձելով փրկել ռուսական հրթիռներից մեծապես վնասված էլեկտրացանցը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի պաշտոնյաները հայտարարել են, որ սկսել են պլանավորել երբեմնի աներևակայելի սցենարը․ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատում, որը կպահանջի քաղաքի մոտ երեք միլիոն մնացած բնակիչների տարհանումը: Այս մասին գրում է The New York Times (NYT) պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ Ուկրաինայի մայրաքաղաքի ամբողջական հոսանքազրկման դեպքում անհրաժեշտ կլինի դուրս բերել մոտ 3 միլիոն բնակչի։ Նոյեմբերի 5-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն զգուշացրել էր, որ քաղաքը կարող է մնալ առանց էլեկտրականության, ջրի և ջեռուցման։

NYT-ը նշում է, որ իրավիճակն արդեն իսկ սարսափելի է, քանի որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների 40 տոկոսը վնասվել կամ ավերվել է։ Քաղաքապետարանի աշխատակիցները տաքանալու համար նախատեսված 1000 ապաստարան են ստեղծել, որոնք կարող են դառնալ բունկերներ, մինչդեռ ինժեներները փորձում են վերանորոգել ռմբակոծված էլեկտրակայանները՝ առանց անհրաժեշտ սարքավորումների:

Կիևի վարչակազմի քաղաքային անվտանգության վարչության տնօրեն Ռոման Տկաչուկը պարբերականին հաստատել է, որ չի բացառվում այն տարբերակը, որով քաղաքն ամբողջությամբ կկորցնի էլեկտրամատակարարման համակարգը։ Անբարենպաստ սցենարի դեպքում պաշտոնյաները համակարգի շարքից դուրս գալուց 12 ժամ առաջ կտեղեկացվեն այդ մասին:

«Եթե բանը դրան հասնի, մենք կսկսենք մարդկանց տեղեկացնել և խնդրել, որ հեռանան»,- ասել նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հոկտեմբերի վերջից թիրախավորում է ուկրաինական ենթակառուցվածքները ճշգրիտ կառավարվող զենքերով։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այն արդեն զգալիորեն խոչընդոտել է երկաթուղով ուկրաինական ռեզերվների տեղափոխումը մարտական դիրքեր։ Բացի այդ, հարվածները խաթարել են արտադրությունը երկրի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում։

Տաթև Ֆռանգյան