Ջեյք Սալիվանը գաղտնի բանակցություններ է ունեցել Նիկոլայ Պատրուշևի հետ․ The Wall Street Journal

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին մի քանի ամիսների ընթացքում մասնավոր կապի մեջ է եղել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով  սեփական աղբյուրներին։ Նշվում է, որ այս խոսակցությունների նպատակն է եղել կանխել էսկալացիայի վտանգը և բաց պահել հաղորդակցության ուղիները։ Ընդ որում, այդ հեռախոսազրույցների փաստը պաշտոնապես չի հաստատել ոչ Սպիտակ տանը, ոչ էլ Կրեմլը։

«Այս ոչ հրապարակային քննարկումները տեղի են ունենում Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ավանդական դիվանագիտական շփումների անկման և Պուտինի ու նրա օգնականների ակնարկների ֆոնին, որ նա կարող է միջուկային զենք օգտագործել ՌԴ տարածքը պաշտպանելու համար»-, գրում է պարբերականը:

«Սպիտակ տունը կարծում է, որ Մոսկվայի հետ շփումների որոշակի մակարդակի պահպանումը անհրաժեշտ է ազգային անվտանգության ոլորտում որոշակի փոխադարձ շահերի հասնելու համար։

ԱՄՆ-ի մի քանի պաշտոնյաներ հայտարարել են, որ Սալիվանը ձգտում է շփումներ հաստատել Ռուսաստանի հետ, նույնիսկ եթե այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կարծում են, որ բանակցությունները ներկայիս դիվանագիտական և ռազմական իրավիճակում արդյունավետ չեն լինի:

Պաշտոնյաները չեն հայտնել բանակցությունների ճշգրիտ ժամկետներ կամ զանգերի քանակ, ոչ էլ ասել են, թե արդյոք դրանք արդյունավետ են եղել»,- նշում է հոդվածագիրը: