Եվրամիության երկրներն Ուկրաինային 500 էներգոգեներատոր են ուղարկել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Եվրամիության 17 երկրներ Ուկրաինային 500 էներգոգեներատոր են ուղարկել՝ էլեկտրականության կանոնավոր անջատումների ֆոնին երկրին աջակցելու համար, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնում է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր վարչությունը:

«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը լրջորեն վնասվել է»,- որոշումը բացատրել է օգնության տրամադրման գործակալությունը:

Էներգառեսուրսներ ուղարկած երկրների թվում են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Իսպանիան, Իտալիան, Սլովենիան, Սլովակիան, Դանիան և այլն: Եվրոպական քաղաքացիական պաշտպանության վարչությունը հանդես է գալիս որպես միջնորդ, որն օգնում է առաքումների իրականացմանը։

Ռուսական բանակը հոկտեմբերի կեսերից հարվածներ է հասցնում Ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ հարձակումները հանգեցրել են երկրի էներգաբլոկների մոտ 40 տոկոսի վնասմանը։

Ուկրաինայի իշխանությունները էլեկտրաէներգիայի պլանային անջատումների ժամանակացույց են սահմանել։ Պիկ ժամերին քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել էլեկտրական սարքեր, քաղաքներում անջատում են փողոցային լուսավորությունը և դադարեցնում տրոլեյբուսների երթևեկությունը։ Նոյեմբերի 4-ի առավոտյան Կիևում առանց էլեկտրականության է մնացել մոտ 450 հազար բնակիչ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ դա մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ օրերին։