Բլինկենը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի շահագրգռված մնալ նավթի վաճառքով գների սահմանաչափի ներդրումից հետո

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանը կպահպանի համաշխարհային շուկաներում նավթ վաճառելու շահագրգռվածությունը գների սահմանաչափի ներդրումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը նման կարծիք հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՝ G7-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Ռուսաստանն ինչպես ուզի, որոշում կկայացնի, բայց ես կարծում եմ, որ նա շահագրգռված է էներգառեսուրսների վաճառքով: Սա լավ մեխանիզմ է շուկայում դրանց պահպանումն ապահովելու համար»,- ասել է նա։

Բլինկենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանին անհրաժեշտ է էներգակիրներ վաճառել՝ տնտեսությանը աջակցելու համար։

«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարներն ավելի վաղ հայտարարել էին Ռուսաստանի Դաշնությունից նավթի գնային սահմանափակում սահմանելու մտադրության մասին։ Դրա համար նրանք ցանկանում են ստեղծել «լայն միջազգային կոալիցիա» և արգելել ռուսական նավթի ծովային փոխադրման համար որևէ ծառայությունների մատուցում, եթե այն վաճառվի կոալիցիայի կողմից համաձայնեցված սահմանաչափից բարձր գնով։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը սեպտեմբերի 1-ին լրագրողներին ասել էր, որ Մոսկվան կդադարեցնի նավթի և նավթամթերքի մատակարարումը այն երկրներին, որոնք կորոշեն սահմանափակել նավթի արժեքը։