Էրդողանն ակնարկել է Քանդիլում քրդերի դեմ ռազմական օպերացիա սկսելու մասին

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնել է Դիարբեքիր, որտեղ ակնարկել է Իրաքի Քանդիլ շրջանում քուրդ զինյալների դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին. տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ի դեպ, Քանդիլը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան է։

«Ոմանք Քանդիլից բարձրագոչ հայտարարություններ են անում, բայց դուք ուշադրություն մի դարձրեք։ Դրա հերթն էլ կգա։ Քրդական հարցը  կարգավորելու ուղղությամբ արդեն հասել ենք հաջողության: 2018թ. Թուրքիայում արդեն քրդական հարց չկա։ Մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ ահաբեկչություն։ Ալլահի օգնությամբ այդ հարցն էլ ենք լուծելու»,-ասել է Էրդողանը։

Վերոնշյալ հայտարարությունից անմիջապես հետո թուրքական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե  նախորդ շաբաթ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումները ներխուժել են Հյուսիսային Իրաք, որտեղ գործողություններ են սկսել տեղի քրդերի  դեմ։

Մինչ այդ Թուրքիայի զինված ուժերը Քանդիլում միայն օդուժի գործողությունների մասին էին տեղեկացնում։

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը մասամբ հաստատել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ ասելով. «Այս պահի դրությամբ մեր ուժերն Իրաքում են՝ խորացած 26-27կմ, քիչ մնաց Քանդիլին։ Մենք ասել էինք, որ գալու ենք Քանդիլ։ Մենք հանգիստ չենք թողնելու այնտեղ գտնվող դավաճաններին»: