Իշխանավորներից ոմանք այնքան փոքրոգի են, որ պայքարելուս համար իմ կառույցն են փորձում վնասել. Տիգրան Հեքեքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

«Երբեմն կատակով ասում եմ` կարծես Ադրբեջանում աշխատելիս լինեմ. իշխանության կողմից մեր հանդեպ հոգածություն չկա, շենք չունենք, փորձատեղի չունենք, վազվզում ենք մի տարածքից մյուսը, «քոչելով» ապրելը քայքայում է մեզ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

«Հայաստանի փոքրիկ երգիչները», որը 2002-ին Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն մանկական երգչախումբ և մի շարք միջազգային մրցույթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականներ, այսօր կանգնած է փաստի առաջ. «Պարզապես իշխանավորը պետք է պետական մտածելակերպ ունենա: Մենք ունեցել ենք վարչապետ, որը պաշտոնը ստանձնելուն պես Սայաթ-Նովայի դպրոցին ռոյալ է նվիրել` հիշելով, որ դպրոցը դրա կարիքն ուներ, և միաժամանակ եղել է քաղաքապետարանի պաշտոնյա, որը ռոյալը վերանորոգելու մասին էլ չի ուզեցել լսել` պատճառաբանելով, որ դա թանկ արժե: Իշխանավորներից ոմանք այնքան փոքրոգի են, որ անօրինականության դեմ պայքարիս համար իմ կառույցն են փորձում վնասել»,-շեշտում է Տիգրան Հեքեքյանը:

Նա անդրադառնում է նաև վերջին տարիներին Արցախում իրենց երգչախմբի ծավալած գործունեությանն ու ԿԳՄՍ նախարարության կողմից Արցախի հետ կապված իրենց ծրագրերի ֆինանսավորման կրճատմանը. «Նախարարությունը կարծես դիտավորյալ երեք անգամ կրճատել է երգչախմբի` Արցախի հետ կապված ծրագրերի բյուջեն. Սկզբում այն կազմում էր 12 միլիոն դրամ, ապա` 8 միլիոն, հետո` 5 միլիոն: Հիմա կրճատվել են նաև սննդի և գիշերակացի ծախսերը: Արցախցիներն ասում են` եկեք մեր տներում ապրեք, միայն թե արեք ձեր ծրագրերը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան