Ընտրակեղծիքների դարաշրջանը չփակված՝ բացվո՞ւմ է. ինչ է տեղի ունեցել ՔՊ վարչության ընտրությանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

21.04.2026 | 10:32
Դիտարկեք Բաքու այցի հնարավորությունը, կինս պատրաստ է միանալ․ Ռուբեն Վարդանյանը ուղերձով դիմել է ՄԻՊ-ին
21.04.2026 | 10:28
Ադրբեջանն այսօր դիզվառելիքի ևս մեկ խմբաքանակ կուղարկի Հայաստան
21.04.2026 | 10:19
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
21.04.2026 | 10:10
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած
21.04.2026 | 10:03
ԱԺ-ի մոտ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո Միքայել Մարգարյանի գործն ուղարկվել է դատարան․ ՔԿ
21.04.2026 | 09:52
Հողամասը վերադարձնելու անհնարինության պատճառով հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հազար դրամ
21.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.04.2026 | 09:30
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին
20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ ամբողջ օրը հերքելուց հետո այսօր վաղ առավոտյան հայտարարեց՝ նորընտիր վարչության կազմում փոփոխություններ են եղել։

Հիշեցնենք՝ իշխող ուժը երեկ որևէ կերպ չէր մեկնաբանել Factor.am-ի՝ վարչության ընտրության արդյունքները կեղծելու մասին հրապարակումը, ինչի արդյունքում Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը դուրս են մնացել վարչության կազմից։ Վարչության անդամ Վահագն Ալեքսանյանն այս տեղեկությունը կտրուկ հերքել էր, իսկ Տիգրան Ավինյանը՝ կարճ ժամանակ անց հաստատել։

Միայն առավոտյան ՔՊ-ից հայտնեցին, որ հոկտեմբերի 29-ի ընտրության արդյունքների առնչությամբ, ստացված դիմումի հիման վրա, իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Ճշգրտումների արդյունքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից։ Այս հայտարարությունը կուսակցությունը տարածել է  Փաշինյանի հետ վարչության ոչ լեգիտիմ կազմի հանդիպումից հետո։ Ի դեպ, վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ Փաշինյանի օգտին նույնպես քիչ քվեներ են հաշվել։

Այնուհանդերձ, ՔՊ-ականները պաշտոնական հայտարարությունում չեն հստակեցրել՝ վերահաշվարկը ո՞ւմ դիմումի հիման վրա են իրականացրել և կոնկրետ ի՞նչն է եղել նման գործընթացի հիմքում։ Տիգրան Ավինյանը երեկ Factor TV-ի հետ զրույցում Արսեն Թորոսյանի՝ ընտրության արդյունքներից դժգոհելու մասին էր հայտնել։

Նիկոլ Փաշինյանը, որ մի քանի օր առաջ հայտարարում էր Հայաստանում կեղծված ընտրությունների էջը իր կառավարման օրոք փակված լինելու մասին, «Քաղաքացիական պայմանագրում» վերահաշվարկի փաստին չի ցանկացել արձագանքել։

ՔՊ-ականներից այսօր որևէ կերպ հնարավոր չեղավ հստակեցնել՝ արդյո՞ք վարչության նախագահի նոր ընտրություն է լինելու, թե՞ Փաշինյանը շարունակելու է կուսակցությունում նախագահել՝ ոչ լեգիտիմ վարչության կողմից ընտրված լինելով։ Վարչության նորընտիր անդամներից միայն պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ կեղծիք չի եղել, արդյունքները սխալ են հանրայնացվել քվեաթերթիկները հաշվող ՔՊ-ականների հոգնած լինելու պատճառով։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշում է՝ այն, ինչ տեղի ունեցավ ՔՊ վարչության ընտրությունից հետո, կուսակցության կառավարման ձախողման մասին է խոսում։ Բարսեղյանը մտահոգիչ է համարում, որ Փաշինյանն ու նրա ղեկավարած ՔՊ-ի ներկայացուցիչները հեռանում են ժողովրդավարական արժեքներից։

ՔՊ-ական պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանն այս մտահոգություններին ի պատասխան արձագանքում է՝ քվեների հաշվարկը եղել է բաց և թափանցիկ, տեսախցիկները ֆիքսել են ամբողջ գործընթացը։

Հայաստանում առկա ժողովրդավարությունը, որ շոկի է ենթարկում լրագրողներին, քչախոս է դարձնում իշխանականներին։ ՔՊ-ում լռում են, երբ հետաքրքրվում ենք քվեաթերթիկները, այսպես ասած, տեխնիկական սխալով հաշված կուսակցականներին պատասխանատվության ենթարկելու մասին։ Գևորգ Պապոյանը նշում է՝ եթե որոշում լինի, կհրապարակեն։

Մամուլում տեղեկություններ կան, որ ընտրակեղծարարության մեխանիզմները կիրառել է Փաշինյանի նախկին օգնական, այժմ պատգամավոր Արփի Դավոյանը, իսկ հովանավորը եղել է ՔՊ ղեկավարի պաշտոնից հեռացող Սուրեն Պապիկյանը։ ՔՊ-ականներն այս տեղեկությունը չեն հաստատում, իսկ Արփի Դավոյանն այսօր, թեև պետական բյուջեի նախագծի քննարկումներ էին, խորհրդարանում չէր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան