Տեղեկատվական տեխնոլոգիաները՝ կրթության կազմակերպման գործիք. ԿՏԱԿ-ն անցկացնում է հաշվետու խորհրդաժողով

Լուրեր

14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կազմակերպել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողով՝ գործունեության հիմնական ուղղությունների և իրականացված մի շարք ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման համակարգի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի, հեռավար ուսուցման հարթակի, ինչպես նաև նորաստեղծ էլեկտրոնային ենթահամակարգերի առանձնահատկությունները:

Խորհրդաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը կարևորել է տարեկան համաժողովների անցկացումը՝ արված աշխատանքները քննարկելու, վերլուծելու, առաջիկա անելիքները պլանավորելու, ինչպես նաև նոր առաջարկներ և գաղափարներ լսելու տեսանկյունից:

«Տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս կրթության ոլորտի քաղաքականությունը ներկայացնելու շատ ավելի հիմնավոր և թափանցիկ: Եվ սա լրացուցիչ պատասխանատվություն է՝ պատշաճ օգտագործելու ունեցած ռեսուրսը: Միայն շարունակաբար աշխատելով և մեր կարողությունները զարգացնելով՝ կկարողանանք տեղեկատվական համակարգի հնարավորություններն ավելի արդյունավետ կիրառել»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում առանձին բաղադրիչ է ներառված, որն ուղղված է կրթության ոլորտում տվյալների օգտագործման նպատակով կառավարման տեղեկատվական համակարգի մի շարք գործիքների ներդրմանը: Ծրագիրն ունի նաև ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստման և առցանց գործիքներին տիրապետելու նպատակով դասընթացների կազմակերպման բաղադրիչ:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կրթության գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ուղղությամբ արված աշխատանքներին՝ մասնավորապես նշելով հեռավար ուսուցման կազմակերպմամբ մենթոր դպրոցների փորձարկվող ծրագրի մասին: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է մարզպետարանների հետ արդյունավետ համագործակցությունը, ինչը կօգնի էլեկտրոնային ուսուցումն աշակերտների համար դարձնել առավել հասցեական և թիրախային:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այժմ քննարկման փուլում է ուսուցիչների վերապատրաստման, տարակարգի շնորհման, ատեստավորման գործընթացներն ամբողջությամբ թվայնացնելու գաղափարը:

Նախարարի տեղակալը մատնանշել է կրթության կազմակերպումը տեղեկատվական համակարգում արտացոլելու խնդիրները՝ դրանք դիտարկելով տեղեկատվական համակարգի գործիքակազմը հանրակրթության նոր չափորոշչին համապատասխանեցնելու, խմբակների և նախագծային աշխատանքների, դպրոցների ֆինանսավորման մոդելի, տարբեր ծրագրերի մոնիթորինգի, կրթական գործընթացների թափանցիկությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու համատեքստում:

Խորհրդաժողովի մասնակիցներին Ժաննա Անդրեասյանը մաղթել է արդյունավետ քննարկում, կրթական ոլորտը բարելավող նոր մտքեր ու գաղափարներ:

Միջոցառմանը ներկա են եղել ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաճյանը, ԿՏԱԿ մարզային համակարգողները, ինչպես նաև կրթության և մշակույթի մարզային վարչությունների, համապատասխան կառույցների ներկայացուցիչները:
Խորհրդաժողովի բանախոսները ներկայացրել են «Պաշարների շտեմարանի», «Իթվինինգի», ՏՀՏ հեռավար վերապատրաստումների, կառավարման գործիքների հնարավորությունները, դրանց կիրառմամբ ձեռք բերված տվյալները:

Ներկաները բանախոսներին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ»,- ասված է հաղորդագրությունում։