Նախագահն ընդունել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող դպրոցի ավագ դասարանների աշակերտներն իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Հայաստանում և արդեն այցելել են տարբեր վայրեր: Նրանք նախագահին իրենց տպավորություններն են փոխանցել այցելությունից, ներկայացրել ապագայի Հայաստանի վերաբերյալ իրենց պատկերացումները: Նախագահը պատասխանել է նրանց տարբեր հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի զարգացման հեռանկարներին, ներքին ու արտաքին քաղաքականությանը. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը: 

Խոսելով Հայաստանի զարգացման հնարավորությունների մասին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ մեր երկրի տնտեսությունը կախված չլինելով մեկ աղբյուրից՝ նավթից կամ գազից, միաժամանակ զարգացման մեծ ներուժ ունի: Նա մասնավորապես հեռանկարային է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործության բնագավառները, բանակային համակարգն ու ծառայությունների ոլորտը: Զարգացման լուրջ հնարավորություններ ունի նաև կրթական համակարգը: Նրա խոսքով՝ այս ուղղությունները համասեռ զարգանալով՝ կարող են տնտեսության կայուն աճ ապահովել: «Իսկ մեր մեծ հարստությունը մի բան է, որը երբեք չի վերջանա, որովհետեւ հազարավոր տարիներ չի վերջացել. դա ձեր հայ լինելն է, ձեր գենետիկան է: Դուք բոլորդ խելացի եք: Ուղղակի պետք է լինեք աշխատասեր, ազնիվ, նվիրված և հպարտ նրանով, ինչ որ եք»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը: 

Հանդիպման ավարտին նախագահը Մանուկյան-Դեմիրճյան դպրոցին է նվիրել Սամվել Գասպարյանի «Հայաստանի հրաշալիքներ» գիրքը: