Պենտագոնը սպառնում է վերջ դնել Կիմ Չեն Ընի ռեժիմին, եթե Հյուսիսային Կորեան միջուկային զենք օգտագործի

Լուրեր

27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
Բոլորը

ԱՄՆ-ը վերջ կդնի հյուսիսկորեական ռեժիմին, եթե Փհենյանը միջուկային զենք կիրառի։ Այս  մասին հայտարարել է հայտարարել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, գրում է Ինտերֆաքսը։

«Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի հաստատակամ հավատարմությունը ընդլայնված զսպմանը՝ օգտագործելով ԱՄՆ պաշտպանական կարողությունների ողջ շրջանակը, ներառյալ միջուկային, սովորական և հակահրթիռային կարողությունները, ինչպես նաև ոչ միջուկային առաջադեմ կարողությունները»,- ասվում է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Հարավային Կորեա անվտանգության խորհրդատվական հանդիպման արդյունքների համատեղ հայտարարության մեջ։

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ցանկացած հարձակում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ դաշնակիցների ու գործընկերների վրա, այդ թվում՝ ոչ մարտավարական միջուկային զենքի կիրառմամբ, կհանգեցնի Կիմ Չեն Ընի ռեժիմի կործանմանը։

Հարավային Կորեայի կողմից հանդիպմանը մասնակցել է պաշտպանության նախարար Լի Չժոն Սոփը։

Հայտարարությունում նաև նշվում է, որ կողմերն «անհանգստություն են հայտնել միջուկային և բալիստիկ հրթիռների կարողությունների զարգացման Հյուսիսային Կորեայի շարունակական ջանքերի, ինչպես նաև մարտավարական միջուկային զենքի կիրառման վերաբերյալ հռետորաբանության կապակցությամբ»:

Էմմա Չոբանյան