Բաքվում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել խաղաղ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում խաղաղ հավաքների անցկացման խոչընդոտների կապակցությամբ։

«Մենք նախկինի պես անհանգստացած ենք Ադրբեջանում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող անձանց նկատմամբ ճնշումների կապակցությամբ։ Կոչ ենք անում կառավարությանը՝ հարգել իրենց քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը»,- Թուրան գործակալության հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Էլիս Սփենսլին։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանություններն արգելում են քաղաքական ընդդիմության և քաղաքացիական տարբեր խմբերի կողմից բողոքի ակցիաների ու հավաքների անցկացումը, որը հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանն ու Հավաքների մասին օրենքին, իսկ ցանկացած ակցիայի փորձ բռնի ուժով ճնշվում է ոստիկանության կողմից։

Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 24-ին ընդդիմությունը փորձել էր Միլի Մեջլիսի ու Բաքվի քաղաքապետարանի մոտ հանրահավաքներ անցկացնել, սակայն ոստիկանությունն ուժի կիրառմամբ կասեցրել էր այն և ձերբակալել կազմակերպիչներին ու մասնակիցներին։

Էմմա Չոբանյան