Փորձ է արվել Հայաստան ներմուծել չհայտարարագրված շարժիչային յուղ․ հարուցվել է վարչական վարույթ

Լուրեր

26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը,  մշտապես իրականացնելով պայքար Ագարակ պետական սահմանի անցման կետով Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող ապրանքներ հայտնաբերելու ուղղությամբ, բացահայտել են հերթական իրավախախտումը. տեղեկացնում են ՊԵԿ-ից։

«Օրերս  Իրանից Հայաստան ժամանած իրանական բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության շրջանակում, մաքսային զննման է ենթարկվել, Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հարավային մաքսատուն-վարչությունում՝ որպես նավթային բիտում հայտարարագրված ապրանքը։ Զննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ ներմուծված ապրանքը չի հանդիսանում նավթային բիտում։ Նշանակված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Իրանից Հայաստան տեղափոխված ավելի քան 25 տոննա քաշով ապրանքն իրենից ներկայացնում է շարժիչային յուղ։

Դեպքի կապակցությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել է վարչական վարույթ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով։ Վարույթի շրջանակում պարզվել է, որ նշված իրավախախտման արդյունքում տեղի է ունեցել ավելի քան 20 միլիոն դրամի չափով մաքսային վճարների պակաս վճարում։ Հաշվի առնելով, որ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝  նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում։