«Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան պայմանավորվել են ռուսական նավթի ֆիքսված գնային շեմ սահմանել

Լուրեր

16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
Բոլորը

«Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան պայմանավորվել են ռուսական նավթի ֆիքսված գնային շեմ սահմանել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ կդադարեցնի մատակարարումներն այն երկրներին, որոնք կորոշեն սահմանափակել Ռուսաստանից արտահանվող նավթի արժեքը:

G7-ի երկրները խոստացել են նաև ձմռան նախաշեմին Ուկրաինային մատակարարել ջեռուցիչներ, պոմպեր, ինչպես նաև մահճակալներ, վերմակներ և վրաններ։

«Ռուսաստանը չի կարող օկուպացնել Ուկրաինան։ Նրանք չեն կարող հաղթել ռազմական ոլորտում, մարտի դաշտում։ Նրանք չեն կարող հաղթել պատերազմում։ Նրանք համակարգված քանդում են երկիրը։ Միլիոնավոր ուկրաինացիներ մնում են առանց էլեկտրականության։ Պուտինի ցանկությունն է՝ ձմռանը երկիրը խավարի մեջ գցել, ինչն ինքնին ռազմական հանցագործություն է»,- հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ չկարողանալով հաղթել Ուկրաինային մարտի դաշտում՝ Ռուսաստանը դիմում է «էներգետիկ ահաբեկչության», որն առաջին հերթին ազդում է խաղաղ բնակչության վրա։

«Միայն այսօր երեկոյի դրությամբ մոտ 4,5 մլն սպառող ժամանակավորապես զրկված է էլեկտրաէներգիայից՝ վթարային և կայունացման գրաֆիկով»,- հայտարարել է Զելենսկին։

Միաժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ վկայում է Խերսոնի ուղղությամբ ռուսական զորքերի դուրսբերման մասին, ուկրաինացի զինվորականները զգուշացնում են, որ փախուստի նշանները կարող են ծրագրված սադրանքի մաս լինել։

Տաթև Ֆռանգյան