Ո՞ր համայնքապետն է պետական փողերով վերանորոգել իրենց փողոցը․ գործը Գլխավոր դատախազությունում է

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սուբվենցիոն ծրագրերի քննարկման ժամանակ ուշագրավ մի դեպքի անդրադարձավ․ «Նախկինում, ցավոք, դեպք ենք ունեցել, երբ հրապարակվել է և հետո պարզվել է, որ սուբվենցիոն ծրագրով ոչ թե այդ փողոցն է հիմնանորոգվել, այլ մի քիչ այս կողմ գտնվողն փողոցը: «Խիստ պատահականորեն» բյուջեով հատկացված միջոցներից «շփոթվել» և հիմնանորոգել են հենց այն փողոցը, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում»,- ասաց վարչապետը։

Դեպքի առիթով ուսումնասիրություններ իրականացրած պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ տեղեկացրեց, որ Սարատակ համայնքում նախագծվել ու նախահաշվային բոլոր փաստաթղթերը կազմվել են 5-րդ փողոցի անվամբ , սակայն փաստացի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում։

Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարությամբ՝ ՊՎԾ-ն ՏԿԵ նախարարությանն ու Շիրակի մարզպետարանին առաջարկություն է ներկայացրել իրականացնելու ծառայողական քննություն, վեր հանելու փաստերը, իսկ առերևույթ հանցակազմ պարունակող փաստերի պարագայում ՝փոխանցելու իրավապահ մարմիններին։

Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանից ստացել են համապատասխան գրություն, որ ծառայողական քննության ընթացքում վեր հանված առևերույթ խախտումների փաստերով և գործն ուղարկել են ՀՀ Գլխավոր դատախազություն։

Factor.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել վարչապետի մատնանշած դեպքից։ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Սարատակ բնակավայրում 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով փողոցաշինական ծրագրի մեջ չընդգրկված թիվ 4 փողոցի վերանորոգումն իրականացվել է համայնքապետ Միշա Ղրզոյանի օրոք։ Այդ փողոցում են բնակվում ոչ միայն արդեն նախկին համայնքապետ Ղրզոյանը, այլև համայնքապետարանի մի քանի աշխատակիցներ՝ քարտուղարը, հաշվապահը։ Ուշագրավ է, որ վերանորոգումից հետո կառավարությանը զեկուցվել է, թե իրականում վերանորոգվել է թիվ 5 փողոցը։ Տարածքի բնակիչներն իրենց փողոցի «վերանորոգված» լինելու մասին պատահաբար տեղեկացել էին 2022 թ․ մայիսի 19-ի կառավարության նիստում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ելույթից։
Դրանից հետո նրանք բողոքի ալիք են բարձրացրել ՝ հրապարակելով լուսանկարներ իրենց քարուքանդ, ցեխոտ փողոցից, որից հետո էլ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այժմ դեպքով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Արմիկ Մովսիսյան