Բյուջեով հատկացված միջոցներից «շփոթվել» ու այն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 728 մլն 887 հազ․ դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացված ծրագրերը ներկայացնելիս նշեց, որ նախկինում եղել է դեպք, երբ «խիստ պատահականորեն բյուջեով հատկացված միջոցներից շփոթվել և այն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում»։

Վարչապետը հավելեց, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է սկսել։

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ Շիրակի մարզի Սարատակ համայնքում փաստաթղթավորվել, նախագծվել և նախահաշվային բոլոր փաստաթղթղերը կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, սակայն հիմնանորոգման աշխատանքները փաստացի կատարվել են 4-րդ փողոցում։

«Ձեր հանձնարարությամբ ՏԿԵ նախարարությանը և Շիրակի մարզպետարանին ՊՎԾ-ն առաջարկություն է ներկայացրել իրականացնել ծառայողական քննություն, իսկ առերևույթ հանցակազմ պարունակող փաստերը փոխանցել իրավապահ մարմիններին»,- հայտնեց Պետրոսյանը՝ հավելելով, որ իրավախախտումների վերաբերյալ փաստաթղթերը փոխանցվել են դատախազությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։