Հարցումը ցույց է տվել, որ Ջո Բայդենի վարկանիշն աճում է

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Նախագահ Ջո Բայդենի վարկանիշը բարձրացել է միջանկյալ ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ, որոնց ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը կարող է կորցնել վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում, եզրակացնում է Reuters-ի կողմից պատվիրված Ipsos-ի հարցումը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հարցման համաձայն՝ Բայդենի աշխատանքը այժմ հավանության է արժանանում ամերիկացիների 40%-ի կողմից՝ մեկ տոկոսով ավելի, քան մեկ շաբաթ առաջ։

Չնայած այս աճին, Բայդենի վարկանիշը մնում է նրա նախագահության ամենացածր մակարդակին մոտ, և նրա վարկանիշը մեծացնում է հավանականությունը, որ նոյեմբերի 8-ի ընտրություններում հանրապետականները վերահսկողություն կստանան Ներկայացուցիչների պալատում և, հնարավոր է նաև` Սենատում:

Կոնգրեսի նույնիսկ մեկ պալատի վերահսկողությունը հանրապետականներին հնարավորություն կտա արգելափակել Բայդենի վարչակազմի օրենսդրական ռազմավարության իրականացումը։

Ջո Բայդենը պաշտոնը ստանձնեց 2021 թվականի հունվարին՝ COVID-19 համաճարակի գագաթնակետին, և նրա պաշտոնավարումն ուղեկցվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որը հանգեցրել է թռիչքային գնաճի։ Այս տարի Բայդենի վարկանիշը մայիսին և հունիսին նվազել է մինչև 36 տոկոս։

Հարցվածների մոտ մեկ երրորդը տնտեսությունը նշել են որպես երկրի ամենամեծ խնդիր։ Հանցագործությունը և աբորտի իրավունքի վերացումը ամենամեծ խնդիրն է համարել հարցման մասնակիցների 10%-ը։

Հարցմանը մասնակցել է 1004 ամերիկացի, այդ թվում՝ 455 դեմոկրատ և 355 հանրապետական: Սահմանվել է 4 տոկոսի սխալի հավանականություն։