Բարեփոխումների ժամանակ և կոռուպցիայի դեմ պայքարում ձեր կողքին ենք. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ նախարարին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարությունում այսօր հանդիպել են նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը: Երկուստեք մեծապես կարևորել են առաջին հանդիպումն ու վերահաստատել արդյունավետ գործակցությունը շարունակելու նպատակադրումը. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Դեսպանը նախ շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ, ապա շեշտել, որ Հայաստանը և Միացյալ Նահանգներն այս ոլորտում գործընկերության երկար պատմություն ունեն: «Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր համագործակցությունը կշարունակվի»,-ասել է Միլսը:

Նախարար Թորոսյանը նկատել է, որ վերջին 15-20 տարում երկկողմ գործակցությունը եղել է ակտիվ, իսկ ամերիկյան կողմից ֆինանսական և տեխնիկական աջակցությունը՝ զգալի և կարևոր:

«Շատ բարեփոխումներ առանց այդ աջակցության չէին լինի: Մեր գործունեության ընթացքում անհրաժեշտ կլինի ձեր օժանդակությունը համակարգային փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Այս պահին արդեն տարատեսակ ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու առկա խնդիրները՝ թե արագ լուծումներ տալու, թե երկարաժամկետ ռազմավարություն մշակելու նպատակով: Պետք է ունենանք կոռուպցիայից զերծ առողջապահություն»,-նշել է Թորոսյանը:

Ամերիկյան կողմը շեշտել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ընթացիկ ծրագրերի վրա՝  առավելագույն արդյունավետությամբ կիրառելով առկա ռեսուրսները: «Նոր կառավարության համար, ինչպես հայտարարվում է, գերակա են աշխատանքների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Մենք լիարժեք աջակցում ենք Ձեզ՝ այս նպատակին հասնելու: Միաժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարում աշխատանքներին աջակցելը դիտարկում ենք առանձին ու առանձնացված ռեսուրսներով»,-շեշտել է Ռիչարդ Միլսը:

Դեսպան Միլսն անդրադարձել է 2014 թվականից Հայաստանում տեսչական ստուգումները դադարեցնելու մասին կառավարության որոշմանն ու նկատել, որ դա որոշակիորեն բարդացնում է հայաստանյան համակարգին առնչվող տարբեր ցուցանիշերի հստակեցումը: Իսկ դա անհրաժեշտ է առևտրի ընդհանրացված համակարգում համատեղ աշխատանքի և մի շարք այլ առումներով ևս: Դիվանագետը գոհունակությամբ է արձագանքել նախարար Թորոսյանի պատասխանին այն մասին, որ առողջապահական տեսչական մարմինն այս պահին վերակազմավորվում է Առողջապահության և աշխատանքի տեսչության: Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ կլինի դրա կանոնադրությունն ու ղեկավար կազմը: Այն կլինի կառավարությանը կից և նախարարություններից անկախ մարմին:

Նախարար Թորոսյանն ու դեսպան Միլսը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ընթացքում առավել առարկայական խոսել կոնկրետ ծրագրային ուղղությունների մասին: