14,1%-ը մի վերցրեք ձեր վրա․ դա բիզնեսն է տանջվում, աշխատում․ Քերոբյանի պատասխանը բարկացրեց Սուքիասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովում  բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի միջև վեճ սկսվեց։

Սուքիասյանը դժգոհություն հայտնեց, նշելով, որ  հնչող հարցերին նախարարն անորոշ պատասխաններ է տալիս․ «Շատ պաշտոնյաներ այս կամ այն հարցի վերաբերյալ թվեր են ասում, ժամկետներ են նշում։ Իսկ Դուք ասում եք՝ արեցինք, անում ենք, գնում ենք, պայմանավորվել ենք․․․ Ինձ համար հաճելի չէ էս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ։ Ոչ մի թիվ, ոչ մի ծավալի, ոչ մի կազմակերպության մասին չլսեցի, թեև այդքան հարց տվեցինք»։

էկոնոմիկայի նախարարը հակադարձեց, նշելով, որ իր զեկույցը կառուցված էր թվերի վրա։

«Այն, որ Հայաստանն այսօր ունի 14.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, արտաքին առևտրաշրջանառությունն ընդհանուր առմամբ 63 տոկոսով աճել է, իսկ ԵԱՏՄ երկրների հետ` ավելի քան 70 տոկոսով։ Ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ։ Սրանք էկոնոմիկայի նախարարության շնորհիվ են»,- նշեց Քերոբյանը։

Պատգամավորը վրդովված արձագանքեց՝ նշելով, որ այդ ցուցանիշները ձեռք են բերվել հիմնականում նախարարությունից անկախ պայմաններից ելնելով։

Սուքիասյանը հավելեց, որ ինքը շատ լավ տեղյակ է տնտեսական գործընթացներից, տնտեսության ճյուղերից։ Նա վստահեցրեց նաև, որ քաջատեղյակ է, թե ռուս–վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում քանի մեքենա է կուտակվել ու քանի մարդ է միլիոններ կորցնում այն պատճառով, որ չի կարողանում ժամանակին հատել սահմանը։

«Կարծում եմ, որ պետական պաշտոնյան գնար ու Լարսում կանգներ ու աներ ամեն ինչ, որ մարդիկ գումարները չկորցնեին։ Մարդիկ իրենց տներն են գրավ դնում, վարկ են վերցնում ու չեն կարողանում պաշտոնյայի հետ կապ հաստատել։ Հիմա էլ ինձ ասում եք` 14.1 տոկոս մի՛ վերցրեք ձեզ վրա, դա բիզնեսն է տանջվում, չարչարվում»,- ասաց Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։