Դատարանը ՀՀ կառավարությունը պարտավորեցրել է ԹԻՀԿ-ին և «Սիվիլնեթ»-ին տրամադրել հայցվող տեղեկատվությունը

Լուրեր

24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:46
Եթե իմանամ՝ Թևանյանը դավաճան ա, շպիոն ա, իմ ձեռքով կգնդակահարեմ իրեն․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:24
Մի զինատեսակ կա, որ հազիվ-հազիվ, մի կերպ հասցնելու ենք Հրապարակ ու դա մնալու ա էնտեղ․ Փաշինյանը նոր մանրամասներ է հայտնել մայիսի 28-ին սպասվող շքերթի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:09
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էրեբունիում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կառավարությունը պարտավոր է «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ «ՍիվիլՆեթ»-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը։

Վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ, երեկ հրապարակել է հայցվող տեղեկատվության մասով վճիռը, ըստ որի՝ դատարանը պարտավորեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին տրամադրել 2021-ի նոյեմբերի 23-ի հարցմամբ հայցված տեղեկատվությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած գործարքների վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին դատավորի աշխատակազմից։

Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին տեղեկություն տարածվեց, որ Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսն անցել էր Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը, որը նույն օրը ձեռք բերած բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրել է կառավարության աշխատակազմին։ «Արդյունաբերական ընկերության» սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ Այս գործարքից հետո «Սիվիլնեթ»-ը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին դիմել էր կառավարությանը՝ խնդրելով տրամադրել համապատասխան նվիրատվության պայմանագիրը։ Կառավարությունը հրաժարվել էր փոխանցել պայմանագիրը՝ շեշտելով, որ «Հայաստանի Հանրապետությունը գործարքի մյուս կողմի հանդեպ ստանձնել է դրա դրույթների գաղտնիությունը պահպանելու պարտավորություն, հայցվող տեղեկատվությունը ձեռք է բերել գաղտնի տեղեկատվության բնույթ»։ Կառավարությունը համարելով նվիրատվության պայմանագիրը առևտրային գաղտնիք, ի վերջո, այն չէր տրամադրել։

Դեկտեմբերի 16-ին «ՍիվիլՆեթ»-ի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները՝ Գենյա Պետրոսյանը, Էլինա Գյուրջյանն ու Դավիթ Գյուրջյանը հայց էին ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի կառավարության աշխատակազմին տրամադրել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի պատճենը։ Դեկտեմբերի 23-ին վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը որոշել էր հայցադիմումն ընդունել վարույթ և նախնական դատական նիստ նշանակել մայիսի 3-ին։ Այս տարվա հուլիսին, սակայն, գործը տեղափոխվել էր Ռուզաննա Արզոյանի վարույթ։
Մեկ նիստ անցկացնելուց հետո, դատավորը երեկ հրապարակեց գործով վճիռը։ Այն կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում, հակառակ դեպքում վճիռը կմտնի օրինական ուժի մեջ։

Ռոզա Վարդանյան