«Կաֆել-մետլախային» տրամաբանությամբ հուշարձաններ չի կարելի նորոգել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Այսօր Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք ոչնչացման եզրին են: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել: Ես այդ թեմայով հատուկ հանձնարարական եմ տվել՝ ընդգծելով առանձնահատուկ կարևորությունն այն պատմամշակութային հուշարձանների, որոնք իրենց բովանդակությամբ քաղաքացիական, պետական ենթակառուցվածքների պատմական ասպեկտն ընդգծող են»,- ասաց վարչապետը:

Վարչապետի դիտարկմամբ՝ մյուս կողմից էլ աշխատանքների ծավալը հսկայական է:

«Ուզում եմ հնարավոր բարերարների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որ կան պատմամշակությաին հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ ու դրական գործ լինել: Բայց, ցավոք, նաև դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում «շուշաբանդային» կամ «կաֆել-մետլախային»տրամաբանություններ են օգտագործվել: Այս ուղղությամբ պետք է շատ զգույշ և ուշադիր լինել, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցել՝ ոչ թե հետընթաց, այլ առաջընթաց ունենալու համար»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։