Նշաններ չենք տեսնում, որ Մոսկվան պատրաստվում է միջուկային զենք կիրառել․ Սպիտակ տուն

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Միացյալ Նահանգները որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել, չորեքշաբթի հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Նա պարզաբանել է, որ կոնկրետ մեկնաբանություններ չունի այդ թեմայով New York Times-ի հրապարակման վերաբերյալ։

«Մեզ համար ի սկզբանե պարզ էր, որ միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ Ռուսաստանի մեկնաբանությունները խորը մտահոգություն են առաջացնում, և մենք դրանք լրջորեն ենք վերաբերվում»,- ասել է Քիրբին:

«Մենք շարունակում ենք հնարավորինս վերահսկել դա, և մենք ազդանշաններ չենք տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է այն օգտագործել», – ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը իր միջուկային զսպման ուժերը տեղափոխում է «հատուկ մարտական հերթապահության ռեժիմի»:

Նախագահ Բայդենը զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը չափազանց լուրջ սխալ կլինի։