Գործող, բայց չաշխատող օրենքը. Փաշինյանի խոստովանությունն ու հանձնարարականը՝ ոստիկանությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն ավելի քան կես տարի է՝ արգելված է ծխախոտ և փոխարինիչներ օգտագործել հանրային սննդի փակ և բաց օբյեկտներում։ Երբ նախագիծը դեռ օրենքի ուժ չէր ստացել, փորձագետներն ահազանգում էին՝ օրենքը թերի է, չի գործելու, հատկապես՝ բացօթյա հատվածներում։ Օրենքի ընդունումից շուրջ կես տարի անց՝ այսօր  Կառավարության ղեկավարը ստիպված էր հրապարակայնորեն ընդունել այս փաստը։

«Պիտի ցավով արձանագրեմ՝ ծխելու արգելքը սրճարաններում բավարար չափով և բավարար ձևով չի գործում։ Եթե որևէ մեկը կարծում է, որ ես դրա մասին չգիտեմ, սխալվում է, ես գիտեմ և ոստիկանության առջև խնդիր եմ դրել, որ այդ հարցում պետք է հետևողական լինել»,- ասաց վարչապետը:

Թե ինչպես և ինչ կարգով է Ոստիկանությունը վերահսկում օրենքի պահանջների կատարումը, պարզ չէ․ հայտնի է միայն, որ այս կես տարվա ընթացքում՝ սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ ծխելու արգելքը խախտելու համար Ոստիկանությունը կազմել է շուրջ 2․500 արձանագրություն, որի մեկ քառորդը բաժին է ընկնում Երևանին։ Վարչական պատասխանատվության է ենթարկվել 1515 անձ։ Տուգանքի չափը ֆիզիկական անձի համար 50 հազար դրամ է, տնտեսվարողի համար՝ 150-200 հազար: Երեք ամսվա ընթացքում դեպքը կրկնվելու պարագայում տնտեսվարողի համար նախատեսված տուգանքը կրկնապատկվում է։

ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ ոստիկանները գործունեություն են ծավալում՝ ըստ օրենքի պահանջի, իսկ մյուս հարցերի պատասխանները ստանալու համար հորդորեց գրավոր դիմել։

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանն ասում է՝ ոստիկանները նույնիսկ տնտեսվարողից չեն հետաքրքրքվում, օրինակ, նկատե՞լ են, որ հաճախորդը ծխում է, կամ զգուշացրե՞լ են, որ չծխի։ Բարսեղյանի խոսքով` եթե ռեստորանում կամ սրճարանում նկատում են, որ հաճախորդը ծխում է կամ փոխարինիչ է օգտագործում, չեն կարող ստիպել՝ չծխել, երբ օրենքում էլ, ըստ նրա, մի շարք բացեր կան։

Թեև հանրային սննդի օբյեկտներում տեսանելի վայրում ծխելն արգելող ցուցանակներ կան, մոխրամաններն էլ սեղաններից հիմնականում հավաքվել են, սակայն լինում են դեպքեր, երբ այցելուները, չենթարկվելով օրենքին, ծխում են։ Որ քաղաքացիները շրջանցում են օրենքը, այսօր մեր տեսախցիկն էլ ֆիքսեց․

Աշոտ Բարսեղյանը իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանին հիշեցնում է ՔՊ խմբակցության անունից տված այն խոստումը, որով պիտի խելամիտ ու իրագործելի լուծում տրվեր հարցին․ ընդգծում է, որ նույնիսկ պաշտոնյաները չեն հետևում օրենքի պահանջներին։

Թե ի՞նչ կփոխվի վարչապետի հանձնարարականից հետո,  արդյո՞ք օրենքի տվյալ դրույթը կկիրառվի, թե՞ կրկին կմնա թղթի վրա, ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ՝ գործարարները պատրաստ են մեկ անգամ ևս Ազգային ժողովում քննարկել օրենքի որոշ կետեր վերանայելու հարցը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան