Թեժ բանավեճ․ Պուտինը չստիպեց Ալիևին իր ծրագիրը․ ՀԱՊԿ-ից դո՞ւրս գալ․ ԼՂ-ի և խաղաղապահների ճակատագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
Բոլորը

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից երկու տարի է անցել։ Սակայն Փաշինյանի, Ալիևի, Պուտինի ստորագրության կետերն ամբողջությամբ կատարված չեն։ Եվ ահա՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից երկու տարի հետո հանդիպեցին նոյեմբերի 9-ի հայտարարության գլխավոր դերակատարները։ Հոկտեմբերի 31-ին Վլադիմիր Պուտինին, Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Սոչիում չհաջողվեց համաձայնության գալ մի քանի հարցերի շուրջ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային, երկարաձգել ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։

Հանդիպումից առաջ ՌԴ-ն և նրա նախագահ Վլադիմիր Պուտինը Վաշինգտոնին մեղադրում էին ոչ հավասարակշված լուծումների գնալու մեջ, թե, իբր, հաշվի չեն առնվում կոնֆլիկտի բոլոր բաղադրիչները։

«Եթե հայ ժողովուրդը և ՀՀ-ի ղեկավարությունը համարում են, որ Ղարաբաղն ունի յուրահատկություններ, որոնք հարկ է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղ պայմանագրում, ապա դա էլ է հնարավոր, բայց անպայման դա պետք է համաձայնեցնել նաև Ադրբեջանի հետ: Դա շատ բարդ, հիրավի, շատ ծանր հարց է»,- ասել էր Պուտինը։

Սոչիի հանդիպումից հետո ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ասում է՝ ԱՄՆ-ը կշարունակի ներգրավված մնալ Հայաստան-Ադրբեջան գործընթացում։ Նա ակնարկել է ԱԳ նախարարի նոր հանդիպման հավանականությունը։

«Կարծում եմ՝ այդ ամենը սեղանի վրա է: Մենք կանենք այն, ինչն ամենաօգտակարն ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ինչո՞ւ ՌԴ-ին չի հաջողվել հասնել արդյունքի և արդյո՞ք Արևմուտքն ունի իրական ուժ և հնարավորություն՝ մինչև տարեվերջ հասնելու խաղաղության պայմանագրի կնքման։ Factor TV-ի տաղավարում հրավիրված բանավեճին մասնակցում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը, Հայ կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան