Չավուշօղլուն կրկին Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելու մեջ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հունաստանը, իբր, հակառակ միջազգային պայմանագրերին՝ զենք է փոխադրել Էգեյան ծովի ապառազմականացված կարգավիճակ ունեցող 23 կղզիներից 16-ում, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, որ ապառազմական կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումը Թուրքիայի համար վտանգ է ներկայացնում։

Ըստ Չավուշօղլուի՝ Անկարան Հունաստանին կոչ է անում պահպանել միջազգային իրավունքը և դադարեցնել Էգեյան ծովի ապառազմականացված կղզիների զինումը։ Նա ասել է, որ Հունաստանի պաշտոնյաները, մասնավորապես, ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը, շարունակում են Թուրքիայի դեմ հայտարարություններ անել, և որ ԱՄՆ Կոնգրեսում վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ելույթը «վերջին կաթիլն է դարձել»։

Չավուշօղլուի խոսքով՝ կան տարբեր պատճառներ, որոնք Հունաստանին մղում են նման գործողությունների, իսկ հիմնական պատճառների թվում է «Թուրքիայի աճող ազդեցությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»։

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են պարբերաբար սպառնալ Հունաստանին։

Էմմա Չոբանյան