«Ուսուցիչը պետք է լինի հասարակության ամենակարևոր անձը». Վահրամ Դումանյանն այցելել է ԿԶՆԱԿ և ԿՏԱԿ

Լուրեր

27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 11:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմերին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Նախարար Վահրամ Դումանյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում» ողջունել է հիմնադրամի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ կառույցին վերապահված է հանրակրթության բարեփոխումների բովանդակային բաղադրիչի հիմնական հատվածը. «Կրթության զարգացման, նոր չափորոշիչների ներդրման գործում ԿԶՆԱԿ-ն առանցքային դեր ունի, և գործունեության հաջողված արդյունքը պայմանավորված է նաև պրոֆեսիոնալ աշխատակազմի ջանքերով»:

Նախարարն առանձնացրել է առանցքային 3 հարց, որոնք առավել խնդրահարույց են, այդ թվում՝ ուսուցչի վերապատրաստումների արդյունավետության բարձրացում, մանկավարժի կերպարի ձևավորում, միջին մասնագիտական կրթության ոլորտում խնդիրներին համակարգային մոտեցումներ՝ արդյունքային ցուցանիշների բարելավման ակնկալիքով:

«Ուսուցիչը հասարակության մեջ պետք է լինի ամենակարևոր անձը: Ուսուցչի կատարած գործը պետք է լինի հարգանքի արժանի, որի պաշտոնին և դիրքին մշտապես շատերը ձգտեն, բայց հասնեն միայն բացառիկներն ու արժանավորները: Ուսուցչի հենց այս կերպարը պետք է ձևավորենք»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Ըստ նախարարի՝ դպրոցներում պետք է բացառել քաղաքական գործընթացները. դպրոցը պետք է լինի տաճար, որտեղ շատ երևույթներ արգելված կլինեն: Նախարարը կարևորել է նաև ճկուն մեխանիզմների մշակումը, որոնք կտանեն միայն դեպի զարգացում և կբացառեն խախտումները:

Անդրադառնալով միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ այս ոլորտն առավել մեծ ուշադրության կարիք ունի, քանի որ ապահովում է կադրերի արագ իրացումն աշխատաշուկայում, ինչը կարևոր նշանակություն ունի ներկա տնտեսական իրավիճակում:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական բարեփոխումների այս փուլում մեծ ծավալի աշխատանքներ են լիազորված ԿԶՆԱԿ-ին. «2023 թ. սեպտեմբերից հանրապետության բոլոր դպրոցներում պետք է ներդրվեն նոր չափորոշիչները՝ փուլային սկզբունքով: Սա նշանակում է նախապատրաստել բոլոր մարզերի դպրոցներին՝ սերտ համագործակցելով տնօրենների և ուսուցիչների հետ»:

Ուսուցիչների վերապատրաստման գործընթացը քննարկելիս Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԿԶՆԱԿ-ի գործառույթը՝ դրանց մշտադիտարկման, որակի ու արդյունքի գնահատման տեսանկյունից: Քննարկմանն անդրադարձ է եղել նաև նախադպրոցական կրթության որակի բարելավման գործընթացին, դպրոցական խորհուրդների անդամների, տնօրենների վերապատրաստումների առանձնահատկություններին:

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկման արդյունքները, ծագած խնդիրներն ու հետագա անելիքները: Առկա խնդիրներից առանձնացվել է փորձագետների պակասը, նրանց՝ մարզեր գործուղելու, տեղում աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունը: ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ մյուս մարզերի դպրոցների տնօրեններին և մանկավարժներին վերապատրաստելիս որպես ռեսուրս կներգրավվեն նաև Տավուշի մարզի մանկավարժները և տնօրենները, որոնք արդեն բավականին փորձառու են և տիրապետում են նոր չափորոշչով աշխատելու հմտությանը:

Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է նաև ԿԶՆԱԿ-ի շենքային պայմաններին, որտեղ ներկայում ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շրջայց են կատարել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, քննարկել առաջիկա անելիքները:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, կիրառության մեջ դրված նոր առցանց հարթակների արդյունքները: Քննարկվել են նաև ատեստավորումների, քննությունների համար մեկ միասնական հարթակ ստեղծելու հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։