ՌԴ-ն «միջանցքի» փոխարեն կիրառում է «երթուղի» եզրույթը․ Զախարովան պատասխանել է թուրք լրագրողին

Լուրեր

22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
22.06.2026 | 20:16
Հունիսի 23-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. պատուհանները փակ պահել
22.06.2026 | 20:00
ՍԴ-ում ընտրակեղծիքների ողջ ծավալը կներկայացնենք․ հույսներս չենք կորցրել, որ ՍԴ-ն կգտնվի իր բարձրության վրա․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 19:48
3,5 անգամ աճ՝ անվավեր քվեաթերթիկների թվում․ ինչն է բերել նման կտրուկ փոփոխության
22.06.2026 | 19:36
Մայորի մարմինը հուղարկավորել են առանց ձեռքերի և գլխի․ Բաքուն հայ ընտանիքին կվճարի՞ 104 հազար եվրո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 19:31
Team-ի և AzerTelecom-ի գործարքը բուռն քննարկումների կենտրոնում․ արդյո՞ք վտանգ կա Հայաստանի համար 
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն կիրառում է «երթուղի» եզրույթը։ Նա այսպես պատասխանել է թուրքական Anadolu գործակալության հարցին՝ մեկնաբանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարների, «Զանգեզուրի միջանցքի կազմակերպման» ջանքերի մասին հարցին։

«Դե՝ մենք օգտագործում ենք «երթուղի» եզրույթը»,- ի պատասխան՝ հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով, Սոչիում կայացած գագաթնաժողովում քննարկվել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան աշխատանքները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ, ըստ էության՝ այնպես, ինչպես սահմանված էր երեք երկրների ղեկավարների՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն։

Տաթև Ֆռանգյան