Համաձայն ենք ռուսական առաջարկի հետ՝ ԼՂ կարգավիճակը թողնել ապագային. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.04.2026 | 15:49
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ փոխնախարարը մտքեր են փոխանակել  վիզաների ազատականացման գործընթացի շուրջ
13.04.2026 | 15:38
ԱՄԷ-ի հետ քննարկվել են հայկական գյուղմթերքի արտահանման և առևտրի դյուրացման հարցեր
13.04.2026 | 15:27
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին 
13.04.2026 | 15:18
Հռոմի պապը հայտարարել է, որ «չի վախենում Թրամփի վարչակազմից»
13.04.2026 | 15:10
Սկսվել են ԱԺ ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումները // ՌԴ-ում վերաբացվել է «Ջերմուկ»-ի հետ կապված գործը․ ԼՈՒՐԵՐ
13.04.2026 | 15:05
3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 7 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ
13.04.2026 | 14:57
Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան և Բրիտանիան քննարկում կկազմակերպեն Հորմուզի նեղուցում «խաղաղ բազմազգ առաքելության» հետ կապված
13.04.2026 | 14:50
Ամենայն Հայոց կաթողիկոսի ու եպիսկոպոսների քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են
13.04.2026 | 14:40
Մեծ Բրիտանիան չի աջակցի իրանական նավահանգիստների շրջափակմանը. Սթարմեր
13.04.2026 | 14:31
ACA․ Էդուարդ Վարդանյանը հաղթել է խեղդող հնարքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:22
Սամվել Ալեքսանյանը, Վարդանյան ու Եսայան եղբայրները, այլ գործարարներ հանդիպել են Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:16
Investor’s day. Ամերիաբանկի նախագիծը ներդրումների մասին՝ ներդրողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:11
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մագյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
13.04.2026 | 14:10
Գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
13.04.2026 | 14:01
Նավթի գները բարձրացել են Իրանի նավահանգիստները շրջափակելու՝ Թրամփի որոշումից հետո
Բոլորը

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը՝ վստահեցնելով, որ այդ հանդիպման արդյունքում քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ:

«Արդյոք քայլ արվե՞ց խաղաղության օրակարգի ուղղությամբ, այո՛, միանշանակ։ Դա շատ օգտակար և կարևոր հանդիպում էր: Իհարկե, այն ունեցել է հրապարակային ու դռնփակ մաս, կարևոր հարցեր են հնչել: Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմա՞լ տարբերակով, որն առկա է դաշտում: Խոսվում էր այն մասին, թե բովանդակային առումով ինչքանո՛վ է բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերին:

Հիմա մենք հրապարակային կարող ենք տեսնել ու համեմատել, թե ինչքանով է մեր քաղաքականությունը համապատասխանում այն տեսլականին ու շրջանակին, որն այսօրվա իրողությունների պայմաններում բարձրաձայնվում և առաջարկվում է նաև ընդդիմության կողմից:

Քանի որ քննարկվել է, գիտեք` քննարկում կա, որ կա ռուսական առաջարկ կամ ռուսական հայեցակարգ և ոչ ռուսական հայեցակարգ: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Հայաստանի Կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում ռուսական հայեցակարգի հետ: Դա այդպես չէ: Ես հիմա կարող եմ ներկայացնել, թե ինչու այդպես չէ:

Հնչել են հրապարակային հայտարարություններ: Ես ինքս չէի կարող դա հրապարակային հնչեցնել նախկինում , քանի որ ինչ-որ առումով կլիներ էթիկայի խախտում, բայց քանի որ հայեցակարգերի հեղինակներն իրեքն որոշակիորեն բացահայտել են, թե ինչում է նրբությունը, ես կարող եմ արդեն այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին:

Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի:

Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարության քաղաքականությունը լիարժեք համապատասխանում է այս տեսլականի հետ: Նա հիշեցրեց հարցի 3 բաղադրիչը` ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ։

«Դուք նկատել եք, որ հընթացս կարգավիճակ բառը, որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել հենց այս տեսլականի բերումով: Համաձայնել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»:

Մանրամասները՝ տեսանյութում։