Անկարային ցնցել է հացահատիկային գործարքին մասնակցությունը դադարեցնելու՝ ՌԴ որոշումը․ թուրք նախարար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիան ցնցված է հացահատիկային գործարքին իր մասնակցությունը դադարեցնելու՝ Ռուսաստանի որոշումից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, գրում է Hurriyet-ը։

«Գլոբալ տաքացման, համաճարակի և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պայմաններում մենք ավելի շատ հասկացանք, որ գյուղատնտեսությունը կարևոր է։ Նույնիսկ եթե գումար ու տեխնոլոգիա ունես, պարենի մատակարարումը դժվարացել է։ Հացահատիկային միջանցքով անցել է 421 նավ։ Դրանց տեղափոխած ընդհանուր ծավալը կազմել է 9,7 մլն տոննա։ Եվրոպական երկրները ստացել են բեռների 61 տոկոսը, ասիականները՝ 20, աֆրիկյան երկրները՝ 13 տոկոսը։ Մնացածը հասնում է այլ երկրներին։ Մենք ցնցված էին, երբ Ռուսաստանն ասաց՝ «Ես այդ գործով չեմ զբաղվում», որպես պատճառ նշելով հարձակումը։ Սակայն ես համոզված եմ, որ դա կհաղթահարվի մեր նախագահի գլխավորությամբ։ Մենք շարունակելու ենք աջակցել գյուղատնտեսությանն ու մեր ֆերմերներին»,- ասել է Քիրիշչին։

Հավելենք, որ հենց հացահատիկային գործարքի թեմայով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էմմա Չոբանյան