Առաջարկել եմ ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել․ առաջարկը չընդունվեց, բայց հարցն օրակարգային է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
Բոլորը

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատը երկարացնելու շուրջ։ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք առաջարկեցինք, որ հենց Սոչիում տեղում որոշում կայացվի ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահների մանդատը երկարացնելու վերաբերյալ` անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով և այլն։ Մեր առաջարկն այս փուլում չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- նշեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` խաղաղապահների մանդատը երկարացվում է ինքնաբերաբար, և չի երկարացվում միայն այն ժամանակ, եթե 5-ամյա ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ կողմերից մեկը առարկություն է ներկայացնում։

Փաշինյանը հայտարարեց, որ ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքն այսօր խաղաղապահների ներկայությունն է, քանի դեռ չեն ստեղծվել անվտանգության ապահովման հուսալի մեխանիզմներ ու երաշխիքներ։

«Քանի որ կարող է սխալ տպավորություն ստեղծվել, ես ուզում եմ ասել, որ մեր քաղաքականությունը Սոչիից առաջ ու Սոչիից հետո ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ ինքը Սոչիում վերահաստատել է Պրահայի պայմանավորվածությունները, որոնք ադրբեջանական կողմը ևս չի հերքել։

Մանրամասները՝ տեսանյութում։