Մենք կանենք այն, ինչն ամենաօգտակարն ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար․ Նեդ Փրայս

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ամենշաբաթյա ճեպազրույցում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։

«Երեկ Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի շոշափելի արդյունք չի գրանցվել, բացի նախագահների ՝ հրապարակված հայտարարությունից։ Ինչ տպավորություն ունեք, արդյո՞ք կողմերը դեռևս շահագրգռված են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Արդյո՞ք տեղ մնում է Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը շարունակելու համար», -ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչին հարց է ուղղել լրագրողներից մեկը։
«Մենք, իհարկե, այդ հանդիպման մասնակիցը չենք եղել։ Մենք չէ որ պետք է խոսենք դրա մասին»,- ասել է Փրայսը։  Ըստ նրա՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը բազմիցս, այդ թվում՝ Նյու Յորքում երկու արտգործնախարարների հետ հանդիպմանը, ընդգծել է , որ ԱՄՆ-ն հավատարիմ է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին և երկու երկրների միջև բանակցային գործընթացին։

«Մենք կարծում ենք, որ անմիջական երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար, և ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են այդ կայուն խաղաղությանը: Մենք կշարունակի ներգրավված լինել գործընթացում նաև առաջիկա ամիսներին՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները, և դա կանենք երկկողմ, գործընկերների հետ, ինչպես նաև՝ տարբեր կազմակերպությունների միջոցով»,- հավելել է Փրասը։

Հարցին, թե արդյո՞ք Բլինքենը հեռախոսազանգեր կամ հանդիպումներ կունենա ԱԳՆ ղեկավարների հետ, Փրայսը հայտարարել է, որ այդ ամենը «սեղանին է»։

«Մենք կանենք այն, ինչն ամենաօգտակարն ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար»,-ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Տաթև Ֆռանգյան