ՆԱՏՕ-ն կհարվածի Ռուսաստանին, եթե Պուտինը որոշի սեղմել միջուկային կոճակը. փորձագետներ

Լուրեր

27.02.2026 | 15:10
«Իմ քայլը» հիմանդրամին առնչվող քրեական վարույթ չկա // ՀՀ – Իրան մայրուղին փակ է. ԼՈՒՐԵՐ
27.02.2026 | 14:57
Օդեսայի մարզում ռուսական հարձակման հետևանքով վիրավորներից մեկը 3-ամյա աղջիկ է
27.02.2026 | 14:52
Փաշինյանին վիրավորելու համար «Այվազովսկի» օգտատիրոջ նկատմամբ տնային կալանք ու բացակայելու արգելք է կիրառվել․ փաստաբան
27.02.2026 | 14:47
Արթուր Վանեցյանը չի մասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին
27.02.2026 | 14:35
«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
27.02.2026 | 14:20
Արման Ծառուկյանը՝ ինքնաթիռի ղեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 14:09
Դատավորների միությունը ԲԴԽ-ին կոչ է անում դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ
27.02.2026 | 13:58
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մարտի սկզբին Աբու Դաբիում
27.02.2026 | 13:49
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարողին
27.02.2026 | 13:40
Բրյուսելում մտել եմ խանութ, տեսնեմ՝ ցելոֆանով ապրանք են վաճառում. Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 13:36
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերսկսումը հետաձգվեց
27.02.2026 | 13:31
Վաշինգտոնը դրական է որակել Ժնևում անցկացված ԱՄՆ-Իրան բանակցությունները
27.02.2026 | 13:18
Պաշտպանը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 13:09
Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի տարելիցին
27.02.2026 | 12:58
Ղազախստանում սրճարանում գազի պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել
Բոլորը

«Մեկ դերասանի թատրոն»: Այսպես են մեծաթիվ լրատվամիջոցներ անվանում Ռուսաստանի նախագահի վերջին ելույթը Վալդայի ֆորումում, որտեղ նա նորից խոսում էր միջուկային զենքի մասին: Եվ այսօր մեծաթիվ փորձագետներ են ասում, որ եթե Պուտինը Ուկրաինայում այդ զենքը կիրառելու մտադրություն չունի, ինչո՞ւ է նա շարունակ խոսում տակտիկական միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

2013-2016 թվականներին Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, պաշտոնաթող գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, խոսելով

Ուկրաինայում ռուսների անխուսափելի ռազմավարական նոր կորուստների հնարավորության մասին, ասում է, որ միջուկային զինանոցի օգտագործումը կլինի Պուտինի հուսահատության ժեստը մոտալուտ ռազմական պարտության դեպքում:

Բրիդլավը, սակայն, միեւնույն ժամանակ դեռեւս ցանկանում է հավատալ, որ Պուտինը հասկանում է միջուկային զենքի կիրառման ազդեցությունը իր և Ռուսաստանի վրա: «Ռուսաստանն արդեն իսկ սրիկա պետություն է: Սակայն միջուկային զենք կիրառելու դեպքում կարող է կորցնել նույնիսկ իր վերջին դաշնակիցներին: Նրա խոսքերով, այդ դեպքում գինը կլինի աներևակայելի բարձր, և, հետևաբար, Պուտինը ստիպված կարող է շատ ավելի խելամիտ որոշում կայացնել»:

Վերջին դաշնակիցներին կորցնելու միտքն ընդունում է նաեւ փորձագետ Դեբրա Քեյգանը: Նա կարծում է, որ «Չինաստանը, Հնդկաստանը, Իրանն այժմ հետ են պահում Պուտինին միջուկային զենք օգտագործելուց, քանի որ դա ոչնչացնում է նրանց հավասարակշռությունը: Օրինակ՝ Քաշմիրի հարցում Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հավասարությունը: «Այս երկրների համար զսպումն ավելի կարևոր է, քան կիրառումը»,-ասում է նա:

Պուտինը միջուկային զենքից խուսափելու այլ պատճառներ եւս ունի, ասում են փորձագետները, որոնք հիշեցնում են, որ միջուկային զենքը ստեղծվել է դեռեւս 1940-1950-ական թվականներին: Այն ժամանակ այդ մարտագլխիկները բաց էին թողնվում ոչ մեծ ճշգրտություն ունեցող հրթիռներով, այդ իսկ պատճառով, դրանք պետք է լինեին առավել հզոր ու կործանիչ, որպեսզի թիրախից շատ հեռու ընկնելու դեպքում անգամ, կարողանային վնաս հասցնել այդ թիրախին: Սակայն վերջին տարիներին հատկապես GPS արբանյակային համակարգի կիրառման արդյունքում ճշգրտությունը հասել է բարձր մակարդակի, ինչը խոսում է այն մասին, որ թիրախին կարելի է հարվածել ավելի փոքր հզորության զենքերով: Այսպիսով, «Ուկրաինական պատերազմում միջուկային զենքի օգտագործումը ռազմական տեսանկյունից իմաստ չունի»,-ասում է Բրիդլավը:

Վերլուծաբանները վստահ են, որ Պուտինը, «միջուկային սուսեր»-ի մասին խոսելով, պարզապես ակնարկում է Արեւմուտքի դաշինքը ոչնչացնելու ու Ամերիկային զսպելու մտադրության մասին:

«Պետք չէ Պուտինի ամեն ասածին հավատալ։ Նա պարզապես պղտորում է ջրերը՝ իր նպատակներին հասնելու համար»,-ասում է վերլուծաբան Դեբրա Քագանը:

Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Ջոն Հերբստը կարծում է, թե Պուտինն ուշադրությամբ հետեւում է ԱՄՆ-ի Կոնգրեսում մեծամասնություն կազմելու նպատակ ունեցող հանրապետականներին և կարծում է, որ կարող է նրանց օգտագործել՝ սասանելու ԱՄՆ-ի հաստատակամ աջակցությունն Ուկրաինային: «Նա երբեմն խոսում է «ավանդական արժեքների» մասին, իսկ իրականում նա ԿԳԲ-ի սպա է, և նրա «արժեքները» «ռուսական կայսրության» գաղափարախոսության մեջ են»,-ասում է նա:

Ջոն Հերբստը կարծում է, որ Ռուսաստանը չի օգտագործի մարտավարական միջուկային զենք, քանի որ Պուտինը լավ գիտի, որ «դրանք մարտի դաշտում չեն կարող էապես ազդել Ուկրաինայի վրա: Նա հիշեցնում է նաեւ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ նման զենք կիրառելու դեպքում «Ռուսաստանի համար հետևանքները չափազանց կործանարար կլինեն»։

Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, թե Պուտինի մյուս նպատակն իրենց կառավարության դեմ Ուկրաինայի բնակչությանը ոտքի հանելն է, եվրոպական երկրների աջակցությունից Ուկրաինային զրկելը: «Այդ պատճառով Պուտինն արդեն պայթեցնում է իր սեփական խողովակաշարերը, կտրում է տվյալների փոխանցման լարերը, ոչնչացնում էներգամատակարարման սխեմաները: Նա փորձում է Եվրոպային հետ պահել Ուկրաինային աջակցելուց»:

Իսկ ինչպիսի՞ն կլինի Արևմուտքի պատասխանը, եթե Ռուսաստանն այնուամենայնիվ սեղմի միջուկային զենքի կոճակը: Գեներալ Ֆիլիպ Բրիդլավի պատասխանը զուսպ է, սակայն նաեւ` իմաստալից. «Ես չեմ պատրաստվում հրապարակայնորեն խոսել մեր ռազմական հնարավորությունների մասին. սա անառողջ խոսակցություն է», ասում է նա ու շարունակում. «Սովորական սպառազինությամբ մենք ունակ ենք անհավատալի մեծ վնաս հասցնել ռուսական զինված ուժերին։ Պուտինն օգտագործում է իր բանակը հարեւանների վրա ճնշում գործադրելու համար. Մենք կարող ենք համոզիչ ու միաժամանակ համաչափ արձագանքել՝ զրկելով նրան նման հնարավորություններից»,-ասում է նա:

Ջոն Հերբստը հիշեցնում է նախկին խորհրդային տարածքում, այդ թվում ՆԱՏՕ-ին անդամագրված երեք երկրներում իր վերահսկողությունը վերահաստատելու Կրեմլի մտադրությունների մասին: Ուրեմն Ուկրաինայում ռուսների կողմից զանգվածային բնաջնջման զենք կիրառելու դեպքում Կրեմլին ուղղված լավագույն նախազգուշացումը կլինի ոչ թե Ուկրաինայի, այլ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական ուժեղ հարվածը, ասում են փորձագետները, ու շեշտում, որ սա պատերազմ է Ռուսաստանի կողմից ոչ միայն Ուկրաինայի դեմ, այլ նաեւ ընդդեմ ՆԱՏՕ-ի: