Պուտինի պայմաններն ու Ալիևի պահանջները. ի՞նչ կետեր են հանվել Սոչիի փաստաթղթից` ստորագրելուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.06.2026 | 12:08
Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 12:07
Չեն թողնում ID քարտովս քվեարկեմ. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:02
Կուտակում 6/23 ընտրատեղամասում. հանձնաժողովի նախագահն ասում է՝ ընտրողները նոր եկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:57
Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. որոշում ենք այսօր մեր ապագան. Թաթոյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը կողմերին չի հաջողվել քննարկվող բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալ։ Երկու ժամ տևած փակ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ներկայությամբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց՝ մասնագետների կողմից նախապես մշակված հայտարարության տեքստից որոշ կետեր հեռացվել են։ Ռուսաստանի նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ չգաղտնազերծեց, թե որ խնդիրներին առնչվող կետերն են հեռացվել հայտարարությունից։

«Փաստաթղթից դուրս թողնված մասերի վերաբերյալ կարելի է խոսել, բայց պետք չէ, որովհետև եթե այդ հարցերը դեռ կարգավորված չեն, պետք չէ դրանց վրա սևեռել լրատվամիջոցների ու հասարակության ուշադրությունը։ Պետք է ուղղակի հանգիստ, փակ ռեժիմով հասնել համաձայնության: Սրանք շատ նուրբ, զգայուն հարցեր են երկու կողմի համար էլ, և ես ինձ իրավունք չեմ վերապահում դրանք հրապարակել առանց գործընկերների հետ համաձայնեցման»,- ասել է Պուտինը։

Սոչիում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությունը 44-օրյա պատերազմի հրադադարից հետո արդեն չորրորդն է։ Երեկ ստորագրված փաստաթղթում անդրադարձ չկա Արցախի հիմնախնդրի կարգավորմանը, չի հիշատակվում անգամ Լեռնային Ղարաբաղ տեղանունը, սակայն անդրադարձ կա ռուսական խաղաղապահ առաքելությանը, ընդգծվում է խաղաղապահ զորախմբի՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման համար ներդրած ջանքերը։ Եվ սա՝ չնայած այն հանգամանքին, որ երկու տարվա ընթացքում Արցախում անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահների անգործության հետևանքով հայկական կողմն ունեցել է թե՛ տարածքային, թե՛ մարդկային կորուստներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։

Հայաստանի խորհրդարանում Փաշինյանի թիմակից պատգամավորը Factor TV-ի հետ զրույցում հայտնում է՝ ստորագրված փաստաթղթից դուրս է մնացել հենց Արցախի խնդրին առնչվող կետը։ Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ Պուտինը կողմերին 15 կետից բաղկացած փաստաթուղթ է առաջարկել, որին Ադրբեջանը չի համաձայնվել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սոչի մեկնելուց երկու օր առաջ անցկացված ՔՊ-ի համագումարին հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել 15 կետից բաղկացած հայտարարության տեքստը, որի նախագիծը Երևանին է փոխանցվել դեռևս 2022 թվականի օգոստոսին։

Փաշինյանն ու Ալիևը Պուտինին, ըստ հայտարարության, վստահեցրել են, որ պատրաստակամ են շարունակել խնդիրների կարգավորման շուրջ բանակցային գործընթացը՝ Ռուսաստանի օժանդակությամբ։

«Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի»,- ասվում է հայտարարությունում։

ՔՊ-ական պատգամավորն Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը մեծ ձեռքբերում է համարում։ Սակայն նշենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարության տեքստում ևս հիշատակվում էր այս հռչակագիրը։

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ Սոչիի հայտարարության տեքստը ցույց է տալիս, որ Փաշինյանը ևս մեկ անգամ չկարողացավ միջազգային ասպարեզում Հայաստանի շահերն առաջ տանել։

ՔՊ-ից հակադարձում են՝ խաղաղության պայմանագիրն ու Արցախյան հիմնախնդիրը պետք է առանձնացնել։

Չնայած Սոչիի հայտարարությունում Արցախին անդրադարձ չկա, այնուհանդերձ, պաշտոնական Ստեփանակերտում կարևորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշում է՝ հանդիպումից և հայտարարությունից չպետք է ակնկալել վերջնական կարգավորում և խաղաղություն․ «Ամենակարևորն այն է, որ ուղղակի, անուղղակի ֆիքսվել է, որ հարցը փակված չէ: Ֆիքսվել է, որ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն, և պետք է աշխատել: Հղում է կատարվել մի շարք պայմանավորվածությունների, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Սա շատ կարևոր է և ամենաշոշափելի ձեռքբերումն է։ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում. սա է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության փաստաթղթի էությունը»։

Իսկ Մոսկվայում համարում են, որ Արցախի կարգավիճակի հարցով պետք է հաջորդ սերունդները զբաղվեն․ այսօր այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան