Եվրոպական 41 երկրների շարքում Վրաստանը մեդիագրագիտության ինդեքսով վերջին տեղում է

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Եվրոպական քաղաքականության նախաձեռնության» (EuP) և Սոֆիայի Բաց հասարակության ինստիտուտի (OSIS) զեկույցի համաձայն, Եվրոպական 41 երկրների շարքում Վրաստանը մեդիագրագիտության ինդեքսով վերջին տեղում է։ Այս մասին գրում է Aliq Media-ն։

Առաջին հնգյակում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Էստոնիան և Իռլանդիան։

Հեղինակների խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրները շատ ավելի ունակ են պաշտպանվելու կեղծ տեղեկատվությունից, քան Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի երկրները։

Առավելագույն 100 միավորից Վրաստանն ունի ընդամենը 20 միավոր և այս ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը։

Կովկասի մյուս երկրներն ընդգրկված չեն ցանկում։ Ռուսաստանը նույնպես ցուցակում չկա։

Վրաստանի հարևան երկրներից հետազոտության մեջ ընդգրկվել է միայն Թուրքիան, որը Վրաստանից առաջ է 11 միավորով։

Վրաստանը հետ է մնում Հյուսիսային Մակեդոնիայից, Կոսովոյից, Բոսնիա-Հերցեգովինայից և Ալբանիայից։

Ուկրաինան 39 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը։

«Եվրոպական քաղաքականության նախաձեռնությունը» (EuP) և Սոֆիայի Բաց հասարակության ինստիտուտը (OSIS) ամեն տարի գնահատում են մեդիա գրագիտության մակարդակը եվրոպական երկրներում 2017 թվականից ի վեր։

Այս զեկույցի մեթոդոլոգիան, իր հերթին, հիմնված է տարբեր միջազգային ցուցանիշների վրա՝ Freedom House-ի և «Լրագրողներ առանց սահմանների», մամուլի ազատության ինդեքսների և տարբեր տվյալների վրա։

Հարկ է նշել, որ այս տարվա վարկանիշում հեղինակներն առաջին անգամ են ներառել Վրաստանը։