Փաշինյանը համաձայն է պուտինյան ծրագրին, որ ԼՂ-ի անվտանգությունն ապահովվի․ ՌԴ-ն ի վիճակի չէ՛ դա անել․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:52
ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը
04.06.2026 | 19:41
Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:31
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքն Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 19:26
Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
Բոլորը

Սոչիում կայացավ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը՝ առանց կոնկրետ արդյունքների, բացի, թերևս, այն լուսանկարը, որում երևում է՝ Փաշինյանն ինչպես է անձևրից պաշտպանվում Պուտինի պահած անձրևանոցի տակ։ Ինչո՞ւ Վլադիմիր Պուտինին չհաջողվեց պաշտպանել իր իսկ ներկայացրած 15 կետերը, և ՌԴ նախագահը չկարողացավ Ալիևին համոզել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվի ապագային։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, հրապարակախոս Անահիտ Ադամյանը կարճ է բնորոշում ռուսաստանյան հանդիպումը․ «Նախաբան, ոչ մի բան, վերջաբան», ապա ավելացնում է հետգրություն․ «Բայց ցարը հույսեր ունի»։

«ՌԴ նախագահի ասածը «Վալդայ» ակումբում նշանակում էր՝ պանծացնում էր իր դերը, ասում էր հայերին՝ «Ես Ձեզ համար, դուք ո՞ւմ համար»։ Սոչիում պարզվեց, որ այնքան էլ այդպես չէ, և որ ՌԴ-ի առաջարկները մերժում է և շարունակելու է մերժել Ադրբեջանը։ Հայաստանն այստեղ ՌԴ-ից ընդամենը պահանջում է մեկ բան՝ քո խոստումներն ինքդ կատարիր։ Այն, որ Պուտինը փորձում էր գնդակը գցել Հայաստանի դաշտ, իրականում այդ հարցով՝ ՌԴ-ի դաշտում է գնդակը»,- ասաց նա։

Անահիտ Ադամյանն անգամ կարծում է, որ երեկ տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով վերջին հանդիպումը․ «Ակնհայտ է, որ այդ ձևաչափն իրեն սպառել է։ Եվ բոլոր այն ռուսահպատակները, որոնք ի շարունակումն ՀՀ-ի դեմ ՌԴ-ի հայտարարած հիբրիդային պատերազմի, շարունակելու են ինչ-որ թղթեր պատռել, պանծացնել ՌԴ-ի դերը, ինչ-որ հայտարարություններ անել, բազմահազարանոց միտինգներ ազդարարել կամ անել, պիտի գան և հասկանան այդ իրողությունը՝ ՌԴ-ն այսօր փետրվարի 24-ից հետո ծավալված իրադարձությունների հետևանքով աշխարհում այն պետությունը չէ, որ կարողանա հարցեր լուծել անգամ Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը թիկունքում ունի Թուրքիա, իսկ ՌԴ-ն հիմա ոչ միայն ցանկություն չունի Թուրքիայի հետ հարաբերություն փչացնել, այլև հնարավորություն չունի»։

Օրեր առաջ՝ Սոչիի հանդիպման նախօրեին, «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի տարածք է՝ ըստ միջազգային նորմերի» հայտարարության հեղինակ Վլադիմիր Պուտինը Վաշինգտոնին մեղադրում էր այնպիսի առաջարկի մեջ, ըստ որի՝ Ադրբեջանի սուվերենությունն է ընդունվելու Ղարաբաղի վրա։ Սոչիի հանդիպումից առաջ խոստանում էր, որ Ղարաբաղը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում առանձին հիշատակ ելու հնարավորություն կա․ «Եթե հայ ժողովուրդը և ՀՀ-ի ղեկավարությունը համարում են, որ Ղարաբաղն ունի յուրահատկություններ, որոնք հարկ է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղ պայմանագրում, ապա դա էլ է հնարավոր, բայց անպայման դա պետք է համաձայնեցնել նաև Ադրբեջանի հետ: Դա շատ բարդ, շատ ծանր հարց է»։ Ինչո՞ւ հայտարարել մի բան, որը չես կարողանում կատարել։

«Սա անվանենք պուտինյան պարադոքս, որովհետև Ձեր այդ հարցի պատասխանը ես չունեմ։ Եվ կարծում եմ՝ գուցե ինքն էլ չունի այդ հարցի պատասխանը։ Գուցե նրա հույսն ինչ-ինչ պայմանավորվածությունների վրա է եղել, և չեն իրականացվել այդ պայմանավորվածությունները»,- նշեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։

Որպեսզի հնարավոր լինի եզրահանգումներ կատարել, ըստ Անահիտ Ադամյանի, անհրաժեշտ է իմանալ ռուսական և ամերիկյան գաղափարներն ամբողջապես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան