Փաշինյանը ճնշում է գործադրում ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի վրա՝ դուրս գալու հող պատրաստում․ Երևանի նիստը վերջին կետն է․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը։ Տեղեկությունը տարածել է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը։ Հայտնի չէ դեռևս՝ Պուտինը կգա՞ Հայաստան, թե՝ ոչ։

Օրերս Նիկոլ Փաշինյանը փակագծեր բացեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների փակ նիստից։ ՀՀ վարչապետն ասաց՝ ՀԱՊԿ-ն արձանագրել է ՀՀ տարածքների օկուպացիայի փաստն Ադրբեջանի կողմից, և երկրների ղեկավարները հանձնարարել են արտգործնախարարներին՝ ճանապարհային քարտեզ մշակել։ Ինչքանո՞վ է հավանական, որ ՀԱՊԿ-ն քաղաքական և դիվանագիտական խողովակներով կճնշի Ալիևին՝ հարկադրելով վերացնել ՀՀ տարածքների օկուպացիան, թե՞ հնարավոր է անգամ սպասել ՀԱՊԿ զորքերի ուղարկում Հայաստան։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասաց՝ ՀԱՊԿ-ին փակուղու մեջ դնելը ՀՀ իշխանությունների կողմից այդ կառույցի վրա հույս դնելու հետևանք չէ․ «Ես որքան հասկանում եմ՝ դրանով լեգիտիմ ճնշում է գործադրվում ՀԱՊԿ անդամ երկրների և ՌԴ-ի վրա։ Ես գոնե հույս ունեմ, որ դրանով հող է նախապատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։ Լավ է, որ դրան նախորդելու է ԱԳ նախարարների հանդիպումը և վերջնական որոշումը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ՀՀ-ից Ադրբեջանը հանի իր զորքերը»։

Հովսեփ Խուրշուդյանը կասկած չունի, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների երևանյան նիստը որևէ էական արդյունք չի տալու ՀՀ տարածքների օկուպացիան վերացնելու իմաստով, և չեն համաձայնեցնելու ճանապարհային քարտեզը։ Ադրբեջանը բավականին շատ լծակներ ունի ՀԱՊԿ երկրների վրա, նաև ՌԴ-ի հետ կարող է պայմանավորվել․ «Այսինքն՝ այդ գագաթնաժողովի ընթացքում դատարկ լոզունգներով խոսակցություններ են գնալու, և դրանից հետո էլ, եթե ՀՀ-ն շարունակի մնալ ՀԱՊԿ-ում, ինձ թվում է՝ ՀՀ իշխանությունը ծիծաղի առարկա կդառնա միջազգային ասպարեզում»։

ՀԱՊԿ-ից դուրս գալու հասարակական մեծ պահանջը և ՀՀ պետական շահերը սպասարկելու նպատակն իրականացնելու իմաստով արդյո՞ք Երևանում ՀԱՊԿ-ի նիստը լինելու է վերջին կետը։ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավարը կարծում է, որ ՀՀ իշխանությունները փորձում են հետաձգել դուրս գալու պահը

«Ես հասկանում եմ, որ ՀՀ իշխանություններն անընդհատ փորձում են ոտքները կախ գցել, որովհետև գնում է ՌԴ-ի գահավիժման գործընթացը, և ամեն հաջորդ օրն այդ երկիրն ավելի է թուլանալու և մինչև ամսվա վերջ ավելի մեծ շանս կլինի ՀՀ-ի համար պոկվելու՝ առանց մեծ հետևանքների ՌԴ-ից։ Պետք է հասկանալ և այդ հետևանքները ճիշտ հաշվարկել։ Նաև ՀՀ-ի ստանալիք շահաբաժիններն է պետք ճիշտ հաշվարկել՝ ինչքան ավելի հեշտ լինի ՀՀ-ին պոկվել ՌԴ-ից․․․ ՌԴ-ն այնքան է թուլացել, որ նրանից պոկվելու արժեքը Արևմուտքի համար մոտ կլինի զրոյի։ Մեր շահերից բխում է՝ հիմա դա անել և շատ ձգել էլ պետք չէ»,- ասաց նա։

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցն իշխանությունը պետք է լուծի մինչև ամսվա վերջ։ Մինչ այդ, նա հույս ունի՝ գոնե ՀՀ-ի ստանալիք զինամթերքը տեղ հասած կլինի, և ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը կփակի։ Այս սցենարի պարագայում, ըստ Խուրշուդյանի, Արևմուտքի դիվանագիտական լծակներն ավելի լայն սպեկտրով կկիրառվեն՝ Ադրբեջանի հնարավոր ռազմական էսկալացիան զսպելու և ՌԴ-ից անկախանալու, ՀՀ պետական շահերը ճիշտ պաշտպանելու հարցում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան