«Կարծես թե ՀԱՊԿ-ն այլ զբաղմունք չունի»․ Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին

Լուրեր

21.04.2026 | 15:56
Ժամո եմ արել ՔՊ-ին, գնանք ման գանք, տեսնեն՝ ժողովուրդն ում է սիրում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:46
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
21.04.2026 | 15:42
Վաղը չէ մյուս օրը ժամը 12:00-ին սպասելու եմ. Մեսրոպ Մանուկյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:37
Մագյարը կդադարեցնի ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու գործընթացը և կկատարի Նեթանյահուին կալանավորելու օրդերը
21.04.2026 | 15:28
«Սիլ-Մաազա»-ին պատկանող 2 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
21.04.2026 | 15:20
Իրանը զգուշացրել է՝ «վճռական պատասխան» կտա ցանկացած նոր ռազմական գործողության
21.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Արցախ վերադարձի թեման փակելու մասին // ԵՄ-ն ՀՀ առաքելություն ուղարկելու հարցը կքննարկի․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 15:07
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
21.04.2026 | 15:01
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.04.2026 | 14:50
Մագյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա
21.04.2026 | 14:41
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելության տեղակայումը
21.04.2026 | 14:33
Հայտնի է առաջին ակումբը, որը կլքի Պրեմիեր լիգան
21.04.2026 | 14:22
Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Մակրոնի այցին ընդառաջ երկկողմ օրակարգը
21.04.2026 | 14:16
Իրանական ոչ մի պատվիրակություն դեռևս չի մեկնել Իսլամաբադ․ Իրանի պետական ​​հեռուստատեսություն
21.04.2026 | 14:05
Ռուսաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստը կհամալրի Հայաստանի հավաքականը
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։

ՀԱՊԿ անդամ հանդիսացող Բելառուսի ղեկավարը հերթական անգամ պնդել է, թե ՀԱՊԿ-ը չպետք է ներքաշվի հայ-ադրբեջանական հակամարտությանն ու տարակուսանք հայտնել, թե ինչու են Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն ներքաշվում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մեջ՝ դրանք խաղեր որակելով։

«Որոշակի խաղեր են ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղեր, թե ինչու են Եվրամիությանը ներքաշել այնտեղ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Ինչո՞ւ։ Հասկանալի է, չէ՞, ինչու։ Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ ՀԱՊԿ-ին էլ ներքաշե՞լ։ Կարծես թե այլ զբաղմունք չկա»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Բելտա» պետական լրատվական գործակալությունը։

Լուկաշենկոյի համոզմամբ՝ «միանգամայն բավական է», որ Ռուսաստանն արդեն իսկ միջնորդ է հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման համար։

«Դիմել են Ռուսաստանին։ Ռուսաստանն այնտեղ հարյուրավոր մարդկանց է տեղավորել։ Հիշում ենք՝ ինչպես են ինքնաթիռները թռել։ Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, գտնվում են սահմանի բոլոր հատվածներում՝ Թուրքիայի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և այլն։ Էլ ի՞նչ է պետք։ Թող այդ ուղղությամբ աշխատեն»,-հայտարարել է Լուկաշենկոն։

Նա նաև վրդովմունք է հայտնել, թե ինչու պետք է Բելառուսից և այլ երկրներից դիտորդներ ուղարկվեն հայ-ադրբեջանական սահման։

«Այնուամենայնիվ, ինքներդ այնտեղ էիք, տեսար, թե ինչ է կատարվում։ Միասնական շտաբի պետն էլ էր աշխատում։ Չէ՞ որ նրանք մասնագետներ են։ Օրինակ, երբ առաջարկվում էր ՀԱՊԿ առաքելություն ուղարկել այնտեղ, ես մտածեցի՝ ինչ է՝ մենք Բելառուսում ավելի ուժեղ մասնագետներ ունենք, քան Զա՞սն է։ Ինչ է՝ նրանք ավելի լա՞վ կհասկանան ամեն ինչ: Սա ոչ միայն այն պատճառով է, որ ես ուզում եմ Ձեզ գովել: Դուք ներգրավված եք այս գործընթացում, տեսնում եք, թե ինչ է կատարվում այնտեղ: Դե՝ ուսումնասիրեք և զեկուցեք: Էլ ինչո՞ւ այնտեղ դիտորդների ուղարկել Բելառուսից, Ռուսաստանից և այլն… Ի՞նչ իմաստ ունի այնտեղ թրև գալ Ռուսաստանի շուրջը»,- ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն նաև հայտարարել է, թե ժամանակին, երբ Բելառուսը նախագահում էր ՀԱՊԿ-ում, զբաղվել է այդ հարցով և մեկնել է Ալիևի մոտ՝ «նրա հետ ընկերական զրույց ունենալով»։

«Եվ ես նրան ասացի՝ կատակելով․ «Իլհամ Հեյդարովիչ, լավ, եթե համաձայն ես, դու պետք է օգնես Հայաստանին»: Խոսքը հինգ կամ վեց շրջանների՝ ադրբեջանական շրջանների մասին էր, որոնք, ինչպես նրանք ասում էին, գրավել են հայերը։ Հայերը խոստովանել են, որ դա ադրբեջանական հող է։ Բացի Ղարաբաղից։ Դե վերադարձրեք դրանք։ Եվ եթե այն ժամանակ, երբ դա առաջարկեցի, արվեր, պատերազմ չէր լինի։ Եվ Իլհամի մոտ պատերազմ սկսելու մոտիվացիա չէր լինի։ Դու շրջաններն էիր ուզում, շրջանները տվեցին, մնաց Ղարաբաղի կարգավիճակը։ Դե հանգիստ ռեժիմով լուծեիք։ Բայց այդ ժամանակ չհամաձայնեց Սերժ Սարգսյանը, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնում։ Այդ հարցը ես երկու անգամ բարձրացրել եմ»,- ասել է Լուկաշենկոն՝ խոսելով խաղաղ կարգավորման իր առաջարկների մասին։

Նա նաև նշել է, թե Ալիևին առաջարկել է նաև հակամարտության կարգավորման դեպքում մտածել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին, որպեսզի վերջնական հաշտություն հաստատվի․ «Եվ ես հետո Իլհամին հարցրեցի՝ «Համաձայնության եկեք, օգնի՛ր Հայաստանին, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ դուք հաշտվել եք»»։

Տաթև Ֆռանգյան