Հարկային «տեռորի»` նախկինում ընդունված պրակտիկան արդեն հաղթահարել ենք և մերժել․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում գալիք տարվա բյուջետային գլխավոր փաստաթղթի մանրամասները ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ նախագահն անդրադարձավ լրացուցիչ հարկային եկամուտների վրա ազդող տնտեսական, օրենսդրական ու վարչարարական գործոններին:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կարևորելով ոլորտում իրականացված զգալի բարեփոխումները, հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ ՊԵԿ-ն օգտագործու է ժամանակակից և տվյալահեն գործիքակազմ և ՊԵԿ վարչարությունը պետական կառավարման համակարգում ամենազարգացածներից է։

«Հարկային «տեռորի»` նախկինում ընդունված պրակտիկան արդեն հաղթահարել ենք և մերժել»,- ընդգծեց Արշակյանը՝ հավելելով, որ պետությունը հատուկ լծակներ չի կիրառում տնտեսվարողներին «նեղելու» համար տնտեսությունն ազատ է գործում։

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ  փոքր տնտեսվարողների գործունեությանը՝ նշելով, որ վերջիններս հաճախ հրաժարվում են մատակարարների կողմից տրվող օրինական ապրանքից: Պատճառն այն է, որ նրանք խուսափում են ՀԴՄ տրամադրելուց և հարկային մուծումներից: «Արդյո՞ք սա կապ ունի մինչեւ 24 մլն դրամ շրջանառությամբ տնտեսվարողներին չհարկելու օրինագծի հետ»,- հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահը՝ դիմելով ՊԵԿ նախագահին։

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ շուրջ 60,000 ՀԴՄ-ից մոտ 22,000 է ակտիվացված, բայց շուրջ 30,000-ից ավելի սուբյեկտ արդեն դիմել է: Դիմումների հոսքերը շատ են, չեն հասցնում սպասարկել: ԿԲ-ն որոշակի բարելավում էր արել. օրական 1000 ՀԴՄ պետք է ակտիվացվի:

«Մենք հաջորդ տարվա համար գնահատել ենք այն կանխավարկածով, որ, ընդհանուր առմամբ, բոլոր ՀԴՄ-ները POS տերիմինալի ֆունկցիա կունենան: Ոչ միայն անկանխիկ, այլ նաև մի շարք այլ վարչարարական միջոցառումների հետ համատեղ, գնահատել ենք, որ 20 մլրդից ավելի կարող է ազդեցություն ունենալ: Բայց, միանշանակ, դրական ազդեցություն է ունենալու: Սպասենք բոլորն ակտիվացնեն եւ դիտարկումներն անենք»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում։