Թուրքիայում հյուրանոցները սկսել են ընդունել ռուսական «Միր» քարտերը PAY ծառայությունների միջոցով

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Թուրքիայի հյուրանոցները սկսել են միացնել ռուսական վճարային ծառայությունները՝ ընդունելու «Միր» վճարային համակարգի, ինչպես նաև Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերը։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են թուրքական 5 հյուրանոցների ներկայացուցիչներ, գրում է ՌԲԿ-ն։

Papillon Zeugma Relaxury հյուրանոցից հայտնել են, որ Ziraat բանկի՝ «Միրի» հետ աշխատանքը դադարեցնելու որոշումից հետո այնտեղ միացվել է ռուսական Sigma համակարգը։ Այն ընդունում է ռուսական քարտերը, այնուհետև վճարումն ուղարկում է Ռուսաստանի բանկ՝ առանց միջնորդավճարի։ Հյուրանոցից նաև ասել են, որ միացրել են վճարումների այլընտրանքային ռուսական ծառայությունը։ Դրա շնորհիվ զբոսաշրջիկները կարող են վճարել ոչ միայն «Միր» քարտերով, այլ նաև Ռուսաստանի վարկային հաստատությունների կողմից թողարկված Visa և Mastercard պլաստիկ քարտերով։

Թուրքական Nirvana ցանցի երեք հյուրանոցներ հայտնել են ռուսական ծառայություններին միանալու մասին, սակայն չեն նշել, թե որ բանկը կամ ծառայությունն է իրականացնում գործարքները։

Վճարումների ազգային խորհրդի նախագահ Ալմա Օբաևան «Իզվեստիա»-ին ասել է, որ թուրքական բանկերը կարող էին անջատել միայն տերմինալների մի մասը «Միր» քարտերի ընդունումից։ Նրա կարծիքով՝ հնարավոր է նաև, որ Թուրքիայում վաճառողները պայմանագիր են կնքել ռուսական բանկերի հետ քարտեր ընդունելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին թուրքական բանկերը հրաժարվել էին ռուսական «Միր» վճարային համակարգով աշխատել՝ ԱՄՆ իշխանությունների ճնշումների պատճառով՝ չօգնելու Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։

Էմմա Չոբանյան