Իսրայելում վերջին 3 տարում արդեն հինգերորդ խորհրդարանական ընտրություններն են

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնք արդեն հինգերորդն են 2019 թվականի ապրիլի 9-ից ի վեր։ Տեղական ժամանակով 07:00-ին բացվել են շուրջ 12 հազար ընտրատեղամասեր: Քվեարկությունը կշարունակվի մինչև 22։00-ն։ Դրանց փակվելուց հետո կհրապարակվեն «էքզիթ փոլի» արդյունքները և կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։ Այս ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի 25-րդ գումարման Կնեսետի (խորհրդարանի) կազմը, որից հետո կսկսվի կառավարական կոալիցիա կազմելու գործընթացը, գրում է ՏԱՍՍ-ը։

ԿԸՀ-ի տվյալներով՝ այս ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 6,78 մլն ընտրող։ Ըստ օրենքի՝ դրանք երկրի 18 տարեկանից բարձր քաղաքացիներ են, ովքեր քվեարկության օրը գտնվում են հրեական պետությունում կամ դրանից դուրս՝ պաշտոնական գործուղումների մեջ։

Ընտրություններն անցկացվում են անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում։ Երկրում կարգուկանոն ապահովելուն ներգրավվել է մոտ 18 հազար ոստիկան։

Վերջին հարցումների համաձայն՝ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունն ամենաշատ ձայները կհավաքի և մեծամասնության համար անհրաժեշտ 61 մանդատից կստանա մոտ 30 մանդատ։ Ամենայն հավանականությամբ, հենց նրան կհանձնարարվի կառավարության ձևավորումը, որը կարող է տեղի ունենալ շաբաթների կամ ամիսների բանակցությունների արդյունքում։ Եթե նա պարտվի, ապա այդ առաքելությունը կարող է վստահվել ներկայիս վարչապետ Յաիր Լապիդին, որի ղեկավարած «Եշ ատիդ» կուսակցությունը, ըստ հարցումների, վարկանիշով երկրորդն է։

Տաթև Ֆռանգյան