«Աչքս ծակեցին ՌԴ դրոշները»․ Արցախի հանրահավաքն ու ՀՀ իշխանության արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
Բոլորը

«Վերացական մեկնաբանություններ են»․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց երեկ Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարության հիմնական կետերին։ Հայտարարությունը, որով Արցախի խորհրդարանականները դիմում են Ռուսաստանին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով, ընդունվեց երեկ Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստում: Մի քանի կետից բաղկացած հայտարարության մեջ նաև ասվում է՝ Արցախի ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ անընդունելի է, քանի որ այն, ըստ Արցախի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, չի արտացոլում պատմաիրավական իրողությունները։

Ստեփանակերտից հնչած այս հայտարարությունների ֆոնին Ալեն Սիմոնյանը շեշտում է՝ վերջին 30 տարվա ընթացքում Արցախի խնդրի լուծման ավելի բարենպաստ պայմաններ չեն եղել։ Սակայն հաշվի առնելով առկա մտահոգությունները, որ Հայաստանի իշխանությունը իրավունք չունի Արցախի գոյությունը վտանգող փաստաթուղթ ստորագրել, Սիմոնյանը վերահաստատում է իշխանության դիրքորոշումը՝ Բաքվի հետ պետք է բանակցի Ստեփանակերտը։

ԱԺ-ի արտահերթ նիստին զուհագեռ երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմամարդ հանրահավաք էր ընթանում։ Հանրահավաքը հստակ ուղերձ էր Արցախից՝ ուղղված հայ ժողովրդին․ այսօրվա ասուլիսին հայտարարեց դիմադրության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։ Տեղեկացրեց՝ նոյեմբերի 5-ին հանրահավաք է նախատեսված նաև Երևանում։
Արցախում, նաև Երևանում սպասվող հանրահավաքները բանակցային գործընթացի վրա որևէ էական ազդեցություն չեն ունենա։ Վստահ է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։ Այդ գործընթացները, ըստ փորձագետի, կմնան ներհայաստանյան օրակարգում։ Ըստ նրա՝ Ռուսաստանը անպատասխան կթողնի նաև Արցախի ԱԺ-ի հայտարարությունը։

Հանրահավաքները կփոխե՞ն բանակցային գործընթացի հունը, թե ոչ ՀՀ Ազգային ժողովի նախագահը դժվարացավ ասել։ Ալեն Սիմոնյանի ուշադրությունից, սակայն Ստեփանակերտի երեկվա հանրահավաքից որոշ կադրեր չեն վրիպել։ «Աչքս ծակեցին ՌԴ դրոշները»,- նշեց նա։

Ներքաղաքական այս զարգացումների ֆոնին այսօր Սոչիիում ռուսական կողմի նախաձեռնությամն հանդիպում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։ Հայկական կողմը մինչ այս և այսօր ամենաբարձ մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է ընդունել հարաբերությունների կարգավորման ռուսական առաջարկները, եթե Ռուսաստանը աջակցի ավելի վաղ ներկայացրած իր իսկ առաջարկներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան