Նախկին նախարարի որդին տարակուսած է, թե ինչպես ՊՆ-ն իր ծառայության մասին տվյալներ չունի

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Հունիսի 29-ին Factor.am-ում հրապարակել էինք «Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել Հայոց բանակում և ի՞նչ հիմքերով» վերտառությամբ տեսանյութ, որում ներկայացրել էինք մեր հարցմանն ի պատասխան  բարձրաստիճան ներկա եւ նախկին 48 պաշտոնյաների զավակների վերաբերյալ ՊՆ-ից ստացած տեղեկատվություն:

ՊՆ ներկայացրած պատասխանում նշված էր, որ  տվյալներ առկա չեն մեր ցուցակում նշված պաշտոնյաներից երկուսի` Արա Օսկանյանի եւ Սերգո Կարապետյանի որդիների՝ Արա Վարդանի Օսկանյանի եւ Վաչագան Սերգոյի Կարապետյանի  զինվորական հաշվառման մասին:

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին՝ Վաչագան Սերգոյի Կարապետյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում նախ տարակուսեց, որ իր ծառայության մասին ՊՆ-ն տվյալներ չունի` նշելով, որ 1996-98 թվականներին ծառայել է սահմանապահ զորքերում: Ապա, որպես հավաստիք իր պարտադիր զինվորական ծառայության, մեզ փոխանցեց իր զինգրքույկը, որը եւ հրապարակում ենք: Հրապարակում ենք նաեւ մեր հարցման` Վ․ Կարապետյանին վերաբերող հատվածը, ՀՀ ԿԸՀ-ում Վաչագան Կարապետյանի գրանցման հասցեն, ինչպես նաեւ` ՊՆ պատասխանը: