Տեռորիզմին ԱԱԾ-ն պիտի լուրջ վերաբերվի․ Հոկտեմբերի 27-ի կրկնությունը չի զարմացնի՝ ՌԴ-ից հնչող մտքերը հստակ են․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.03.2026 | 15:38
Իրանն ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է միջուկային օբյեկտներին հարվածելու մեջ․ ՄԱԳԱՏԷ-ն նշում է՝ վնասի նշաններ չկան
02.03.2026 | 15:35
Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
02.03.2026 | 15:30
Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Արաղչին անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի
02.03.2026 | 15:20
Իրանում 555 մարդ է զոհվել // Նոր Սահմանադրության նախագիծը մարտին կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
02.03.2026 | 15:12
Իսրայելը հայտարարել է Իրանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին
02.03.2026 | 15:06
Զինվորի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է
02.03.2026 | 15:03
Իրանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակին հարվածելու մասին
02.03.2026 | 14:54
Քոչարյանի գործով նախկին դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու մեջ մեղադրվող Նարեկ Մաթաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են
02.03.2026 | 14:42
Facebook-ն արգելափակել է Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը․ «Մեր ձևով»-ը կատարվածում իշխանական հետք է տեսնում
02.03.2026 | 14:41
Երևանից մեկնող և ժամանող որոշ չվերթներ չեղարկվել են
02.03.2026 | 14:33
Էդուարդ Սպերցյանն արձագանքել է «Կրասնոդարից» հեռանալու մասին լուրերին
02.03.2026 | 14:30
Որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյայի գործուղումը Ֆրանսիա
02.03.2026 | 14:27
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
02.03.2026 | 14:21
Եթե 100 հազար հոգի Իրանից գա ՀՀ, ծրագիր ունի՞ Կառավարությունը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 14:13
Իրաքյան Էրբիլի օդանավակայանի մոտակայքում պայթյուններ են լսվել
Բոլորը

Այսօր Սոչիում հանդիպում են Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը։ Հանդիպմանն ընդառաջ Ստեփանակերտում մեծ հանրահավաք տեղի ունեցավ՝ մի քանի տասնյակ հազար մարդկանց մասնակցությամբ։ Ծածանվում էին ինչպես ՀՀ-ի և Արցախի, այնպես էլ ՌԴ-ի դրոշներ։ Այս հավաքը համեմատվեց անգամ 1988-ի հետ։ Արցախի ԱԺ-ն հայտարարեց՝ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, Արցախի ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ անընդունելի է։ Իրականության մեջ ի՞նչ կտա այս հանրահավաքը։ «Իրավունքի և ազատության կենտրոնի հիմնադիր», իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ դիտելով հանրահավաքը՝ ինքը ցավ է ապրել․ «Որովհետև մենք 30 տարի վերադառնում ենք հետ՝ 1988 թիվ, և դա հպարտանալիք չէ, ամոթ է։ Այո, 88-ին, 89-ին այդպիսի բամզամարդ հանրահավաքներ էին լինում Արցախում և ոչ միայն այնտեղ, որի նպատակն էր լուծել Արցախի խնդիրը, և 30 տարուց ավելի ժամանակ մենք մսխել ենք, վատնել ենք մեր թեթևամտությամբ, մեր անհեռատեսությամբ։ Այսօր նորից վերադարձել ենք 1988 թիվ և հպարտանում ենք, որ 1988-ի ոգով հանրահավաք է անցկացվել։ Մենք այսօր արդեն Արցախի խնդիրը լուծած պիտի լինեինք։ Ինքներս մերժել ենք հնարավոր բոլոր լուծումները՝ նույն Արցախի իշխանությունները, այն մարդիկ, որ լինելով Արցախում իշխանություն, եկել են Հայաստան և դարձել իշխանություն։ Նրանք չունենալով դիվանագիտական հմտություններ, չունենալով դիվանագիտական հեռատեսություն, հեռու լինելով միջպետական հարաբերություններում ճիշտ ներկայանալուց, մեզ հետ շպրտեցին 33-34 տարով»,- նշում է պարոն Հարությունյանը։

Ըստ նրա՝ բոլոր ուժերի համար այսօր լուծված է Արցախի խնդիրը, բացի՝ Հայաստանից․ «Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ խնդիրը լուծված է, միջազգային հանրությունը մեր դիրքերի թուլացմանը զուգահեռ՝ 2000-ականներին է ասել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չի դրվում։ Դա՝ ի տարբերություն 90-ականների, երբ միանշանակ չէր ասվում, որ կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց խոսվում էր Արցախի խնդրի լուծման մասին, ինքնորոշման խնդրի մասին էր խոսվում։ ՀՀ-ի դիրքերն այն ժամանակ ամուր էին, այսօր ՀՀ-ն արդեն դիրքեր չունի։ Եվ Արցախը, փաստորեն, միայնակ է մնացել»։ Իրավապաշտպանը չափազանց հասկանալի է որակում Արցախի բնակիչների մտահոգությունները՝ նրանք անհանգստացած են իրենց և իրենց երեխաների ապագայով, թե ինչ է սպասվում նրանց 5 կամ 15 տարի հետո․ «Հարցեր են, որոնց պատասխանները չկան։ Ավելի շուտ՝ պատասխաններն ավելի քան կանխատեսելի են, որ Արցախը կարող է հայաթափվել, որ արցախցին կարող է Արցախում չապրել, և հայտարարությունը, որից կտորներ ընթերցեցիք, հիշեցնում են մի վիճակ, երբ կարող ես հայտարարել և ասել ամեն ինչ, առաջարկել գնալ քո ճանապարհով, բայց գնացքը գնում է իր ճանապարհով»։ Արդյո՞ք Հոկտեմբերի 27-ի կրկնման վտանգ կա այսօր, երբ ՌԴ-ն և Արևմուտքը փաստացի մրցակցում են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պրոցեսում, թե որ կողմը կլինի պայմանագրի երաշխավորը։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ում մուտքն արգելվեց Հայաստան, Լազարևյան ակումբի նիստում խորհուրդ տվեց Հայաստանում՝ այն մարդկանց, ովքեր գնում են Արևմուտքի միջնորդությամբ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու՝ դուրս թողնելով ՌԴ-ին, հիշեն, թե ինչ եղավ Եգիպտոսի նախագահ Սադաթի ճակատագիրը։ Հիշեցում․ Սադաթը 1978 թվականին Արևմուտքի միջնորդությամբ կնքեց խաղաղության պայմանագիր Իսրայելի հետ, ինչից 3 տարի հետո ազգայնականները նրան սպանեցին։ Արդյո՞ք սա բաց սպառնալիք չէ Հոկտեմբերի 27-ը կրկնելու, եթե Փաշինյանը ՌԴ-ի գծից դուրս փորձի ստորագրել խաղաղություն Ադրբեջանի հետ։ «Տեռորիզմն միշտ է պետք լուրջ վերաբերվել և անկախ նրանից, թե տեռորիզմի վտանգը ինքանով է մեծ կամ փոքր։ Միշտ կան համապատասխան կառույցներ, որոնք միշտ պետք է մտածեն, որ դա շատ լուրջ է՝ անկախ նրանից՝ կա, թե չկա այդ վտանգը։ Դա նրանց գործն է։ Իհարկե՝ ես չեմ զարմանա, եթե մեզանում դրա կրկնությունը լինի, բայց կրկնեմ՝ դրան մեր հատուկ ծառայությունները պետք է պատրաստ լինեն, եթե դրանք մեր հատուկ ծառայություններն են։ Դա ազգային անվտանգության խնդիր է, այլ է, որ երբ հնչում են այդպիսի ձևակերպումներ ՌԴ-ից, շատ ավելի լավ, որոնք հստակ են արտահայտում ՌԴ-ի դիրքորոշումը»,- ասաց իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան