Արցախցին ոչ թե չի ուզում ապրել իր երկրում, այլ չի կարողանում. Վահան Բադասյանի ելույթը Ստեփանակերտում՝ բողոքի ցույցի ժամանակ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Այսօր առավոտվանից փակ է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հիմնական` Ազատամարտիկների պողոտան: Ցուցարարները պահանջում են ուժային մարմինների ղեկավարների հրաժարականը, բացի բանակից։ Այս պահին ցուցարարներից բաղկացած մի պատվիրակություն բանակցում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հանրահավաքին ներկա է նաև ազատամարտիկ Վահան Բադասյանը:

«Ժողովրդի այսօր այստեղ հավաքվելու առիթն այլ է: Դա տասնամյակների ընթացքում կուտակված բոլոր պրոբլեմներն են: 1994 թվականից այս կողմ մեր իշխանությունները միշտ ընտրվում են ընտրակեղծարարությամբ և շարունակությունն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների, ավելին, կամակատար շարունակությունն են և նույն արատավոր երևույթները տեղի են ունեցել այստեղ: Այդյունքը եղավ այն, որ պատերազմ հաղթած մարդը չի կարողանում ապրել իր երկրում: Այսօր ունենք կրթություն ստացած, բայց անգործ երիտասարդություն, պաշտոններ ստանում են իշխանավորների զավակները, թոշակառուն չի կարողանում իր գոյությունը պահել, գյուղացին չի կարողանում իրացնել իր արտադրությունը, գործազրկությունը շարունակվում է, հովանավորչությունը շարունակվում է: Արցախցին ոչ թե չի ուզում ապրել իր երկրում, այլ չի կարողանում: Եթե մեկ բառով ասենք` չկա արդարություն»,- ասել է Վահան Բադասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: