Թբիլիսին Երևանին և Բաքվին միավորելու մեծ ներուժ ունի․ Տոյվո Կլաար

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության մեծ ներուժ կա, որը օգուտ կբերի բոլորին։

«Վրաստանը մեծ ներուժ ունի երկու հարևաններին միավորելու համար: Թբիլիսին կարող է օգնել հարևներին համագործակցել այնպիսի ոլորտներում, որտեղ նախկինում համագործակցությունը անհնար էր թվում, բայց հիմա ավելի հնարավոր է դառնում: Այսպիսով, Վրաստանը մեծ ներուժ ունի որպես խրախուսող, գաղափարներ առաջարկող կողմ», — «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Կլաարը․ փոխանցում է Aliq Media-ն։

Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը, հաղորդակցությունների և առևտրային հարաբերությունների վերականգնումը շահավետ կլինի հատկապես հարավկովկասյան այս երեք երկրների համար․

«Ղարաբաղյան հակամարտությունը, իհարկե, ազդում է Վրաստանի վրա: Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկան խաղաղ բանակցություններ, շփման պատրաստակամություն և ազատ առևտուր, անդրադառնում է նաև Վրաստանի վրա։ Այս հակամարտության պատճառով երեք երկրներն էլ, այդ թվում և Վրաստանը, կորցնում են տնտեսական հնարավորությունները»։

Տոյվո Կլաարն ասում է, որ Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում. «հետաքրքրության օբյեկտը խաղաղ և զարգացած Հարավային Կովկասն է»։

«Դիտորդական առաքելությունն այն է, ինչ մենք կարող ենք անել կարճաժամկետ հեռանկարում, բայց այն չի կարող երկար տևել: Որոշ ժամանակով Վրաստանից առաքելության մի մասը տեղափոխում ենք Հայաստան-Ադրբեջան սահման», — ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ անդրադառնալով նաև Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին Լյուքսեմբուրգում օրեր առաջ ԵՄ արտգործնախարարների ընդունած որոշմանը։