Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջարկվել է դատավոր Սուսաննա Գզոգյանի թեկնածությունը

Լուրեր

03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում հանրապետության նախագահին առաջարկել դատավոր Սուսաննա Գզոգյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք դատական իշխանության court.am կայքից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորի թափուր տեղն առաջացել է, քանի որ այս դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան։

Սուսաննա Գզոգյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, 5 տարի այս մարզում է աշխատել, սակայն 2022-ի մայիսի 10-ին ժամանակավորապես գործուղվել է Երևան։ Այս պահին դեռևս Գզոգյանի գործուղումը չի ավարտվել։ Այսինքն՝ հանրապետության նախագահի կողմից հրամանագիրը ստորագրելուց հետո Գզոգյանը կշարունակի աշխատել Երևանի դատարանում։

Արաքս Մամուլյան