ԱՄՆ-ն Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի․ ԶԼՄ-ներ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Պենտագոնն Ուկրաինային  275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնելու՝ աջակցելու ռուսական զորքերի դուրսմղմանը երկրի հարավի առանցքային շրջաններից։ Այս մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

AP գործակալությանը պաշտոնատար անձինք հայտարարել են, որ նոր փաթեթում, որի հատկացման մասին հայտարարվելու է ուրբաթ, նոր զինատեսակներ չկան, օգնությունը հիմնականում լինելու է արդեն իսկ մատակարարված սպառազինությունների, զինամթերքի պաշարների համալրմանը, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի, որոնք Ուկրաինան հաջողությամբ օգտագործում է իր հակահարձակումներում Ռուսաստանի դեմ։

CNN-ի լրագրողներին հարցմանն ի պատասխան մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ Ուկրանիային ռազմական օգնության նոր փաթեթը «շատ շուտով» տրամադրվելու է։

Էմմա Չոբանյան