Երևանը նախապայման չի դնի. Սոչիի հանդիպման հայկական օրակարգը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
Բոլորը

Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին սպասվող բանակցություններից առաջ հայկական կողմը հայտարարում է՝ այդ հանդիպմանը ներկայանալու է իր օրակարգով՝ ակնկալելով մի շարք հարցերի վերաբերյալ ստանալ պարզաբանումներ։

Հոկտեմբերի 31-ին եռակողմ հանդիպման հրավեր Նիկոլ Փաշինյանը ստացել է Ռուսաստանի նախագահից։ Հրավերը Հայաստանի վարչապետն ընդունել է, իսկ ադրբեջանական կողմից դեռ արձագանք չկա։

Այս ձևաչափով նախորդ հանդիպումը մոտ մեկ տարի առաջ էր։ Արդյո՞ք սպասվող հանդիպմանը Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու նախապայման կդրվի։ Իշխանության ներկայացուցիչներն այս ձևակերպումից խուսափում են։

Փաշինյանը, առանց մանրամասների, երեկ խորհրդարանում նաև հայտնեց՝ կան կուտակված հարցեր, որոնց ակնկալվող հանդիպմանը պետք է անդրադառնալ։  Հայաստանը ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանից չի թաքցնում դժգոհությունը հատկապես սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ հակառակորդը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին ռազմական օգնության ակնկալիքով դիմած Երևանն այդպես էլ արձագանք չստացավ, տեղի ունեցածին անգամ քաղաքական գնահատականներ չտրվեցին։ Ագրեսիայից մոտ մեկուկես ամիս անց միայն ՀԱՊԿ-ն այսօր հայտնեց, որ վաղը՝ հոկտեմբերի 28-ին, արտահերթ նիստում քննարկելու է Երևանին օգնություն տրամադրելու հարցը։

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանը նման ձևաչափերում չի կարողանում իր օրակարգն ընդհանուր օրակարգի մաս դարձնել։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի համոզմամբ՝ իշխանությունն իր գործողություններով անգամ այդքան քննադատվող նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Արցախի ապագային և ռուս խաղաղապահների ներկայությանն առնչվող կետերն է կասկածի տակ դնում։

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 31-ին։ Դրա նախօրեին Արցախում նախատեսված է մեծ հանրահավաք, նաև Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչպես տարածված հայտարարության մեջ է ասվում՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան